Արփի Գաբրիելյանի կոշտ պատասխանը «222lava»-ին
Արդեն քանի օր է, ինչ համացանցում լայնորեն շրջանառվում է երգչուհի Արփի Գաբրիելյանի և հայտնի տիկտոկեր «222lava»ի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչի վերաբերյալ Արփի Գաբրիելյանը արձագանքել է: Նա ինստագրամյան սթորի բաժնում գրառում է տեղադրել, որում ասվում է. «Ես TikTok սոցիալական հարթակում չկամ: Այս էջը կեղծ էջ է: Խնդրում եմ report արեք»,- գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ «222lava»-ն TikTok-ի իր էջում մի կնոջ էր տեսանկահարել, որը, կարծես թե, ուներ առողջական լուրջ խնդիրներ: Տեսանյութում տիկտոկերն այդ կնոջից որևէ պատասխան չստանալուց հետո նրա հետևից բղավում է. «Ո՞վ ես դու. սատանա կա, ժողովո՛ւրդ, քաղաքում»:
Տիկտոկերի հետևորդները այդ տեսանյութի մեկնաբնություններում բաժանվել էին 2 խմբի, մի մասը ծիծաղում և ծաղրում էր հիվանդ կնոջը, մյուս մասն էլ քննադատում էր «222lava»-ին նրան ծաղրելու և տեսանկահարահանելու համար:
Տիկտոկերն էլ, վիրավորվելով երգչուհու մեկնաբանությունից, տեսանյութ է հրապարակում, որում ասում է. «Արփի՛ ջան, Միհրան Ծառուկյանի խաթր, իրան հարգելով, քեզ բան չեմ ասում, բայց քեզ խելոք պահի՝ չջղայնանամ: Ավելի լավ ա դու գնա «ֆեյք մամայի» մեջ խաղա, աստղերի հետ տուր, առ, մեր նման գժերի հետ ի՞նչ գործ ունես, ա՛յ քո ցավը տանեմ: Բախտդ բերել ա, որ ամուսնացած ես, էդքան բան եմ ասում, թողե՛ք հանգիստ ապրենք մեր մահով: Միհրա՛ն ջան, բարև, մի երկու բառ ասա տունը իրան, չի կարելի»,- ասում է տիկտոկերը:
Օգտատերը իրականում Արփի Գաբրիելյան էր, թե ոչ, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան