Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Ժամանց

Կիսամերկ ու սեքսուալ. Վիկտորյա Սահակյանը նոր ֆոտոշարքում ամբողջովին մերկացրել է կրծքերը

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանն օրերս իր երկրպագուներին ուրախացրեց նոր ֆոտոշարքով, որում հանդես է եկել բավականին համարձակ ու սեքսուալ կերպարում:
BlogNews.am կայքի հետ զրույցում Վիկտորյա Սահակյանը պատմում է սեքսուալ ֆոտոշարքի մտահղացման, ծնողների արձագանքի, գիրանալու ու ինչպես նաև Զիրոյանի հետ սիրավեպի վերաբերյալ շշուկների մասին:

Համարձակ և չափազանց գալթակղիչ․ դերասանուհի Վիկտորյա Սահակյանի ֆոտոշարքը՝  միայն ներքանզգեստով – Showbiz.am

«Լուսանկարչի՝ Միլենի հետ արդեն աշխատել էինք: Որոշել էինք որ կրկին կաշխատենք, որովհետև բավականին սիրել էի իր աշխատելաոճը, իսկ ինքն էլ սիրել էր ինձ կադրում: Այս անգամ որոշեցինք աշխատել ավելի մեծ ու պրոֆեսիոնալ թիմով, մենք ստացանք երեք կերպար:

Ինձ մոտ չկա այնպիսի ֆոտոշարք, որը լինի ուղղակի: Եթե ես տրամադրում եմ դրան ժամանակ, խլում եմ նաև ուրիշների ժամանակը, լուսանկարները պետք է տպավորիչ լինեն՝ տարբերվող, սեքսուալ, թեկուզ ծիծաղելի, բայց պետք է հիշվեն»,- պատմում է Վիկտորյան ու հավելում, որ նկարահանումների օրն անցել է լավ մթնոլորտում, չնայած որ բոլորը բավականին հոգնած էին աշխաանքային դժվար օրվա ավարտից հետո: 

Ուզում եմ փոքրիկ մնալ». Վիկտորյա Սահակյանի 25-ամյակի նպատակները, ամենատխուր  պահը և խնջույքի լուսանկարները - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

«Նկարահանումը բավականին ուշ ժամի էր, բոլորս հոգնած էինք, բայց ամեն բան շատ լավ անցավ: Ոտաբոբիկ վազում էի առաջին հարկից երկրորդ հարկ, որովհետև Կամերային թատրոնի երկաթյա աստիճանների վրա դժվար է բարձրակրունկներով քայլել: Շնորհակալ եմ մեր թատրոնին, որովհետև ցանկացած մտքով կաորղ եմ կիսվել տնօրենի՝ Լուսինե Երնջակյանի հետ, ով միշտ տալիս է ճիշտ խորհուրդ: Նա իմ կյանքում այն մարդկանցից է, ում հանդեպ բացարձակ վստահություն եմ տածում»,-ասում է նա:

Չնայած որ ֆոտոշարքում Վիկտորյան համարձակ ու անկեղծ կերպարում է, այն բավականին դուր է եկել թե՛ նրա ծնողներին, թե՛ քույրիկին:

Ֆոտոշարքի մեկնաբանություններում եղել են ինչպես դրական, այնպես էլ բացասական մեկնաբանություններ: Սակայն բացասականներին անդրադառալ դերասանուհին չի սիրում. «Կար մի մեկնաբանություն, սակայն դրա մասին չեմ ցանկանա խոսել: Ինձ մոտ հիմնականում գերակշռում են մարդիկ, ովքեր հավանում են այն, ինչ ես եմ անում: Ես միշտ բաց եմ առողջ քննդատության համար»: 

Հիմա ինչ-որ մի տեղ բարձր ծիծաղում է նախկինս». Վիկտորյա Սահակյան - Bravo.am

Խոսելով գեղեցիկ կազմվածքի ու իր սննդակարգի մասին՝ Վիկտորյան նշում է, որ ամենից շատ կշռում է հենց հիմա գիշերները շատ սնվելու պատճառով:

«Ես չեմ կարծում, որ կազմվածքս իդեալական է, բայց ֆոտոշոփի չենք ենթարկում երբեք: Ոչ մի սննդակարգի երբեք չեմ հետևել: Քանի որ հիմնականում տանն եմ լինում վերջին շրջանում ու գիշերը ամեն հնարավոր ժամի ուտում եմ, ինձ ծանր եմ զգում: Մաքսիմալ քաշս 52-54 կիլոգրամն է, դրանից ավելի շատ երբեք չեմ կշռել: 

Նախատեսում եմ զբաղվել մարմնամարզությամբ: Կկիսվեմ անպայման արդյունքներով ինստագրամյան իմ բլոգում, որովհետև հասկանում եմ, որ մարդիկ, շատ ժամանակ, մոտիվացիայի կարիք ունեն»,- կիսվում է նա:

Վիկտորյան չի խուսափում անդրադառնալ նաև իր ու Զիրոյանի սիրավեպի մասին շշուկներին. «Ես ու Զիրոյանն այդ շշուկների հանդեպ անտարբեր ենք, նույնիսկ անիմաստ է դրանց անդրադառնալը, որովհետև դա հենց դեղին մամուլի ցանկությունն է: Մենք ազնիվ ենք բոլորի հետ, ես՝ ինքս, կրկին հավատցանում եմ, որ դրանք միայն շշուկներ են ու բացարձակ գաղափար չունեմ, թե այդ շշուկները որտեղից են հայտնվում:

Շնորհակալ եմ իմ ադեկվատ հանդիսատեսին, հեռուստադիտողին ու հետևորդին, որովհետև շատ ժամանակ ուղղակի էներգիա եմ ծախսում նման շշուկներ հերքելու համա: Շատ ուրախ եմ, որ ո՛չ ես, ո՛չ Զիրոյանը դրանով չենք զբաղվում, որովհետև դա ժամանակի կորուստ է: Հայտնի մարդիկ, որոնց անվան շուրջ շշուկներ են պտտվում, իրավունք ունեն իրենց անձնական կյանքը  գաղտնի պահել, որովհետև այդտեղ ոչ ոք իրավունք չունի ներխուժելու»: 

Շարունակությունը