Անհատականության կարման ըստ ծննդյան թվի շատ բան կպատմի ձեր ճակատագրի մասին
Բուդդայականները կարծում են, որ հոգին կարող է 9 անգամ ծնվել, այսինքն՝ այդքան անգամ այն աշխարհ է գալիս մարդկային կերպարանքով:
Հերթական մարմնավորման բնութագիրը Մևան է: Մևան ցույց է տալիս, թե ձեզ ինչ կարմա է սպասվում:
Ձեր Մևան պարզելու համար այս աղյուսակը նայեք: Ձեր կարմայի նկարագրությունը կարդացեք ստորև.
Մևա 1
Անհանգիստ բնավորություն, վատատես: Առավելապես այս անձը հարմարվում է իրավիճակին: Հազվադեպ է փորձում ինչ-որ բան փոխել: Արտաքուստ ընկերական և բաց է, ներքուստ՝ համառ երեխա: Հնարավոր է՝ ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություն ունի: Առողջությունը հեռու է իդեալականից: Խնդիրը հաճախ լինում է մարմնի ստորին հատվածի հետ (երիկամներ, միզապարկ, արգանդ, սեռական օրգաններ):
Հակվածություն տրամադրության կտրուկ փոփոխությունների և ընկճախտի: Ռոմանտիկ չէ, բայց սիրո հույժ կարիք ունի: Լարված աշխատանքը նրա համար չէ: Հանգիստ ծրագրելու և մտածելու կարիք ունի: Գործունեությունը կարող է ջրի հետ կապված լինել:
Մևա 2
Ընկերասեր է առանց ագրեսիայի: Փառասեր, նախաձեռնող չէ, բայց բծախնդիր է: Հրաշալի կատարող է, բայց ոչ առաջնորդ: Լավագույն տարիքը՝ 45-47: Բնորոշ են մեջքի, մաշկի, աղիների, արյան հիվանդությունները: Հարաբերություններում շատ ուշադիր է զուգընկերոջ հանդեպ: Ավելի շատ զգացմունքներով է առաջնորդվում, ոչ թե բանականությամբ:
Լավ կլինի՝ խուսափի ազարտային խաղերից: Մասնագիտությունը կապված է մարդկանց, բնության կամ ֆերմերության հետ:

Մևա 3
Շուտ է հասունանում: Անկախ է, միշտ երիտասարդ և լավատես: Դրական է, բայց շատ համառ և անհամբեր։ Դժվարությամբ է հարմարվում հանգամանքներին: Լավագույն տարիքը՝ 34-38: Մեկ օրվա մասին է մտածում: Լավ կազմվածք ունի, ուժեղ է և ակտիվ, բայց ոտնաթաթերը և նյարդերը թույլ են:
Հակված է կախվածության, հատկապես՝ թմրանյութերից: Եթե կապվում է դրանց, ապա ընդմիշտ: Իմպուլսիվ և ուղիղ մարդ է: Խնայող չէ: Իդեալական են աշխատանքի այն ոլորտները, որտեղ հնարավոր է ինքնարտահայտվել՝ ուսուցիչ, բանախոս, գրող, երաժիշտ:
Մևա 4
Ընդհանուր առմամբ դրական մարդ է, բայց թույլ կամք ունի և վախկոտ է: Խոցելի և շատ բարի է: Իդեալական տարիքը՝ մինչև 38 տարեկանը: Մեծ է տարբեր հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Թույլ շնչառական համակարգ ունի և աղիներ: Կանայք հաճախ սեռական օրգանների հետ կապված խնդիրներ են ունենում:
Շուտ են հասունանում: Նրանց համար դժվար է ամուր և երկարատև հարաբերություններ ստեղծել: Ընտանիք կազմելը քիչ հավանական է: Լավ կլինի՝ զբաղվի տոներ կազմակերպելով, կապ ունենա հասարակության հետ:
Մևա 5
Ոչ միանշանակ մարդ է՝ և՛ լավ, և՛ վատ, և՛ ճիշտ, և՛ անբարոյական, և՛ նպատակասլաց, և՛ ծույլ: Բարդ տարիք է 42 տարեկանը: Առավելագույնս զարգացած է ինքնապահպանման բնազդը: Նախատրամադրված է ուռուցքների, տենդերի, հիպերտոնիայի, աղիների և արյան հետ կապված խնդիրների:
Սիրո մեծ պահանջմունք ունի: Հակված է ազարտային խաղերի, ինչի պատճառով կարող է ամեն ինչ կորցնել: Նախընտրելի է ղեկավար պաշտոնում աշխատանքը:
Մևա 6
Լավ զարգացած ինտուիցիա ունի: Բնույթով առաջնորդ է: Միշտ բարձր նպատակներ է դնում և հաջողությամբ գնում դեպի դրանք: Իրենից գոհ է, սարսափելի վախենում է անհաջողություններից: Լավ տարիքը՝ 40: Արագ է հոգնում, հնարավոր են նյարդային պոռթկումներ: Գլուխը հաճախ է ցավում: Խնդիրներ կարող է ունենալ թոքերի, ոսկորների, սրտի հետ:
Փողի հետ լավ է վարվում: Նրանից կստացվի լավ վաճառող, ուսուցիչ, բանախոս, քարոզիչ:
Մևա 7
Հույզերը չի զսպում, լավատես է: Կարողանում է մարդկանց համոզել, խոսել հանրության առաջ: Լավ մանիպուլյատոր է: Նեղանում և զայրանում է, երբ իրեն ուշադրություն չեն դարձնում: Շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ: Կյանքը կայունանում է 40 տարեկանից հետո: Կարող է խնդիրներ ունենալ նյարդերի, սեռական օրգանների, երիկամների, ստամոքսի հետ:
Շատ է սիրում ազատություն: Մանրակրկտորեն է ընտրում զուգընկերոջը: Հրաշալի իրավաբան կամ ֆինանսիստ կլինի:
Մևա 8
Շատ համառ է, ինքնավստահ: Պահպանողական է, հաճախ իր կարծիքը պարտադրում է ուրիշներին: Արտաքուստ շատ հանգիստ է, ներքուստ՝ ուժեղ: Կարող է աթերոսկլերոզ, մելամաղձություն, ողնաշարի և նյարդերի հետ կապված խնդիրներ ունենալ:
Բավական վաղ է հասնում հաջողության, փողից կախված է: Աշխատանքում ընտրում է կայունություն և հուսալիություն:




















Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ
«Հայկական ավիաուղիները» Երևան է տեղափոխել իր առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը. «Հետք»
ՌԴ ԱԳՆ-ն «The Insider»-ի «ռուս գործակալների Երևանում գտնվելու» մասին լուրն անվանել է կեղծ
ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»
ՔՊ՝ 28,8 %, «Ուժեղ Հայաստան»՝ 14,9%, «Հայաստան»՝ 12,1%, ԲՀԿ՝ 8,7 %, «Միասնության թևեր»` 5,8 %․ սոցհա...
«Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում» թեմայով փորձագիտական քննարկում տեղի կունենա
«Հրապարակ». Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից
Միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ՝ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու
Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» և «Hyundai Elantra»-ն. վերջինն էլ բախվել է ծառին. կա վիրավոր
Դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն