ԱՄՆ-ում հայ տղամարդուն ցմահ ազատազրկում է սպառնում
Կալիֆորնիա նահանգում հայազգի նախկին դատապարտյալին ցմահ ազատազրկում է սպառնում։ Dailynews-ի փոխանցմամբ, դատարանը նրան մեղավոր է ճանաչել մի ամբողջ շարք հանցանքներում, այդ թվում Պանորամա Սիթի քաղաքում մոտոցիկլիստին գնդակահարելու, նաեւ Սան Վելլի բնակավայրում տեղի ունեցած վթարի համար, երբ մի կին եւ իր երեք երեխաներն էին վիրավորվել։ Լոս Անջելեսի կենտրոնի դատարանը 37-ամյա Արտյոմ Գասպարյանին մեղավոր է ճանաչել թվով 30 մեղադրանքներով։ 2015թ․ դեկտեմբերի 30-ին նա կրակել էր մի տղամարդու ուղղությամբ, որը կորցրել էր կառավարումն ու մահացել։ Գասպարյանին մեղավոր են ճանաչել նաեւ 2015-2016 թվականներին կատարած հանցանքների, այդ թվում՝ դատարկ մեքենաները գնդակոծելու, ոստիկանի մեքենայից փախուստի դիմելու, վտանգավոր երթեւեկության, հրազենով հարձակում գործելու եւ մի շարք այլ հանցանքների համար։ Նրա վճիռը հրապարակվելու է դեկտեմբերի 9-ին։ Լոս Անջելեսի նախկին ոստիկանապետ Չարլի Բեքը Արտյոմ Գասպարյանին անվանել էր չափազանց վտանգավոր հանցագործ, որին պետք է մեկուսացնել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...