Թորոսյանը ընդհարվել է Փաշինյանի հետ. ՔՊ-ն նրան զրկել է հնարավորություններից․ «Ժողովուրդ»
ՀՀ առողջապահության երբեմնի նախարար, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի հետ սեփական քաղաքական թիմն այն աստիճանի է գժտվել, որ անգամ խորհրդարանում ոչ ոք չի ցանկանում նրա հետ աշխատել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
«ՀՀ առողջապահության երբեմնի նախարար, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի հետ սեփական քաղաքական թիմն այն աստիճանի է գժտվել, որ անգամ խորհրդարանում ոչ ոք չի ցանկանում նրա հետ աշխատել: Նա կառավարությունում աշխատելու տարիներին իր գործունեությամբ հասցրել է հենց թիմում բազում թշնամիներ ձեռք բերել:
Բանն այն է, որ Թորոսյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, սակայն անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ընդհարվել և ստիպված է եղել գործուղվել ՀՀ օրենսդիր մարմին:
Այստեղ էլ մեծ ախորժակ ուներ զբաղեցնելու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն ՔՊ խմբակցությունը ակնհայտ ցույց է տվել, որ ոչ մի դեպքում նախագահ չի ընտրելու Արսեն Թորոսյանին: Նա որոշել է չխայտառակվելու համար չառաջադրվել: Թորոսյանը կարծել է, որ գոնե հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կստանձնի, սակայն ոչ միայն պաշտոն չեն տվել, այլև նա, լինելով բժիշկ, Առողջապահության հանձնաժողովում անդամ չի դարձել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը ընդգրկվել է իր եզակի ընկերներից Արման Եղոյանի ղեկավարած Աժ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ այս հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել ՔՊ-ական Մերի Գալստյանին: Այսինքն՝ Թորոսյանը շանս չունի անգամ իր հետ որևէ առնչություն չունեցող այդ հանձնաժողովում շարքային անդամ չլինել:
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովին, ապա այստեղ անդամներն են անձինք, որոնք կապ չունեն այդ ոլորտի հետ` ՔՊ խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը, Էմմա Պալյանը և Հռիփսիմե Հունանյանը »,- գրում է «Ժողովուրդ» թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել