ՄԱԿ-ում հայտարարել են 50 տարում վտանգավոր կլիմայական երեւույթների պատճառով ավելի քան 2 մլն մարդու մահվան մասին
ՄԱԿ-ում հայտարարել են 50 տարում վտանգավոր կլիմայական երեւույթների պատճառով ավելի քան 2 մլն մարդու մահվան մասին։ Նյութական վնասը կազմել է 3,64 տրիլիոն դոլար։ Այս տվյալները մեջբերում է Ժնեւի Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպությունն իր զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փորձագետները եզրակացության են եկել, որ վերջին 50 տարում ավելացել են եղանակային պայմանների հետ կապված աղետները։ Նշվում է, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է էքստրեմալ եղանակային երեւույթների թվի մեծացման։
1970-2019 թվականներին ավելի քան 11 000 աղետ է տեղի ունեցել՝ կապված էքստրեմալ կլիմայական, մետեորոլոգիական եւ հիդրոլոգիական երեւույթների հետ, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 2 մլն մարդ եւ հասցվել է 3,64 տրիլիոն դոլարի վնաս։
Մահվան դեպքերի 91 տոկոսը գրանցվել է զարգացող երկրներում։
Զեկույցի հեղինակները նշում են, որ եթե 1970-ական եւ 80-ական թվականներին ամեն օր միջինում գրանցվում էր 170 մահ, ապա 2010-ականններին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 40։ Միեւնույն ժամանակ, աճում է տնտեսական վնասը։ 2010-2019 թվականներին ամենօրյա նյութական կորուստները կազմել են միջինում 383 դոլար, ինչը 7 անգամ գերազանցում է 1970-1979 թվականների ցուցանիշը։ Նյութական վնասի ամենատարածված պատճառը փոթորիկներն են։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...