Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան
Ժամանց

Ես ինձ չափազանց սեքսուալ եմ համարում, չեմ մտածում ընտանիք կազմելու մասին. Ռոզի Ավետիսովա

Ռոզի Ավետիսովան այս փուլում ստեղծագործական դադարի մեջ է, սակայն շուտով դադարին հաջորդելու է աշխատանքային բուռն ընթացքը։ Մինչ տևական դադարից հետո դերասանուհին կրկին կհայտնվի եթերում, Tert.am Life-ը նրա հետ զրուցել է անձնական և գործնական կյանքի, ոճի ու սեքսուալության վերաբերյալ պատկերացումների մասին։
Կառուցվածքս ինձ թույլ է տալիս ցանկացած հագուստ կրել և վուլգար չլինել
Իր ոճի մասին խոսելիս Ռոզին նշեց, որ այս դարում նորաձևությանը չհետևել հնարավոր չէ։ Ինքն էլ իր չափով հետևում է թրենդներին, սակայն դրանց հիվանդագին նշանակություն չի տալիս։ «Արդյունքում ընտրում եմ այն, ինչն ինձ համապատասխանում է և ինքս գեղեցիկ եմ համարում։ Միշտ փորձում եմ հագածիս մեջ լինել բնական ու չխախտել իմ սկզբնական վիճակը։ Իմ կառուցվածքն ինձ թույլ է տալիս ցանկացած հագուստ կրել և վուլգար չլինել»,- ասաց Ռոզին։Գռեհկության ու սեքսուալության սահմանը դերասանուհու համար չի սկսվում ու ավարտվում հագուստով, շպարով կամ ընդգծված բարեմասնություններով։ Նրա խոսքով՝ սեքսուալությունը բոլորովին այլ երևույթ է։«Սեքսուալությունն առաջին հերթին էներգիա է, երկրորդ հերթին՝ կնոջ շարժման, խոսքի ընթացքի մեջ արտահայտված երևույթ, որն ընդհանրապես կապ չունի հագուստի, շպարի, բարձրակրունկների կամ սպորտային կոշիկներին հետ։ Իմ մասնագիտության վրա օրինակ կարող եմ բերել․ չորրորդ համարի կուրծք չունեցող, տգեղ դիմագծերով ու առանց որևէ առավելության կինը կարող է շատ ավելի լավ խաղալ ու լինել ամենասեքսուալը: Ինձ համար ամենասեքսուալ կինը բնական կինն է: Նա, ով իրեն սիրում է բնական կարգավիճակով, չի մտածում երեք-չորս օրը մեկ շրթունքների ծավալն ավելացնելու, քիթն ուղղելու, հոնքերը ներկելու, կրծքերը կամ հետույքը մեծացնել-փոքրացնելու մասին։ Ըստ իս՝ սեքսուալ է նա, ով ուղղակի սիրում է ինքն իրեն: Եթե բնական է, բոլորի համար էլ սեքսուալ կլինի»,- նշեց դերասանուհին։

Ի պատասխան մեր հարցադրմանը, թե ինքն իրեն որքանո՞վ է սեքսուալ համարում՝ դերասանուհին ժպիտով արձագանքեց․ «Ես ինձ չափազանց սեքսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»։
Բարիստա աշխատելու փորձն ինձ շատ բան է տվել
Աշխատանքային ու գործնական թեմաներով Ռոզիի հետ խոսելիս դժվար է շրջանցել այն հետաքրքիր փաստը, որ տարիներ առաջ նա աշխատում էր փաբում, որպես բարիստա։ Ըստ դերասանուհու՝ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ունենում վերադառնալ գիշերային կյանքին։
«Ինձ համար այդ աշխատանքը եղել է հոբբի: Երբ ցանկություն ունենամ, կարող եմ վերադառնալ այդ գործին։ Բարմեն աշխատելու փորձն ինձ իրականում շատ բան է տվել, օրինակ՝ կենտրոնանալու կարողություն։ Երբ հանդիպում ես տարբեր տեսակի մարդկանց, ովքեր ոչ ադեկվատ վիճակում են, սկսում ես ավելի դիմացնկուն դառնալ կյանքի տարբեր իրավիճակներում»,- ասաց դերասանուհին։
Հոնորարի չափը, երևի, վերջին կետում է
Իր առաջարկների մասին խոսելիս Ռոզին նկատեց, որ ներկայումս ավելի շատ նախագծեր է կարողանում իրականացնել, քան տարիներ առաջ, սակայն երբեմն դադարներ է ունենում, որոնք պայմանավորված են այն հանգամանքով, որ ներկայումս հեռուստաընկերությունները նախապատվությունը տալիս են կարճ նախագծերին։ Շուտով Ռոզին կներկայանա նոր նախագծում, սակայն այս մասին փակագծերը կբացի ավելի ուշ:
«Նախորդ տարիների հետ համեմատ ներկայումս դաշտն ավելի պասիվ է, ավելի քիչ նախագծեր են նկարահանվում և ավելի կարճ են տևում։ Հիմնականում նախապատվությունը տրվում է 16-20 մասանոց նախագծերին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ զբաղվածությունս ավելի քիչ է լինում, քան նախորդ տարիներին, որովհետև առաջ մի նախագիծն ապահովում էր մեկ տարվա զբաղվածություն»,- ասաց դերասանուհին։Ռոզիի խոսքով՝ առաջարկների դեպքում նախ հաշվի է առնում սցենարի հետաքրքրությունը․ «Սցենարի մասին սկզբում եմ մտածում, որովհետև պետք է հասկանամ՝ ի՞նչ ենք անելու և ինչի՞ համար։ Դրանից հետո շատ հարցեր կան, որոնցից մեկն էլ նկարահանող թիմն է: Կարևորում եմ, թե ինչպիսի մարդկանց հետ եմ աշխատելու։ Հոնորարի չափը, երևի, վերջին կետում է, քանի որ այս ամենը հասկանալուց հետո եմ քննարկում այդ հարցը։ Իհարկե, եթե հոնորարը չի բավարարում ինձ, գուցե հրաժարվեմ նկարահանվել»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ հետաքրքիր նախագծի դեպքում, երբեմն, ուշադրություն չի դարձնում հոնորարին։Համբույրի կամ բաց տեսարանների հետ կապված որևէ խնդիր չունեմ
Հեռուստատեսային համարձակության ու ֆիլմերում բաց տեսարանների հետ կապված Ռոզին սահմանափակումներ չունի, բայց պետք է տեսարանն էսթետիկ լինի:Շարունակությունը