Նախկին ամուսինս ասում էր՝ դու ես ունեցել, դու էլ պահիր երեխուդ…Ինչպես էր նախկին ամուսինը Ջուլիա Սաղաթելյանին անփող թողել ու լքել (լուսանկար, տեսանյութ)
Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը համացանցում մեծ քննարկման էր արժանացել իր մասնակցությամբ վթարից հետ:
Դերասանուհին վթարից հետո հաճախ էր հարցազրույցներ տալիս՝ անկեղծանալով իր կյանքի դժվարությունների մասին:

Մասնավորապես՝ Ջուլիան չէր թաքցնում, որ ամուսնալուծությունից հետո ունեցել է ֆինանսական դժվարություններ, իսկ նախկին ամուսինը դստեր հետ շփվելու ցանկություն երկար ժամանակ չուներ:

«Նախկին ամուսնուս հետ ծանոթացել եմ Թատերական ինստիտուտում. մոտ 7 տարվա տարիքային տարբերություն կար: Սովորելու տարիներին ամուսնացանք, բայց կարճ ժամանակ անց ամուսնալուծվեցինք։ Բաժանումից հետո աղջկաս միայնակ էի մեծացնում, ծանր ժամանակաշրջան էր… Վթարից հետո նա լավ հայր է դարձել, չգիտեմ՝ դա ազդեց, թե՝ ոչ, բայց ուրախ եմ, որ երեխայի հետ կապ ունի, իսկ ես շփում չունեմ: Եվայի համար հոգատար եւ ուշադիր հայր է դարձել, չնայած` նախկինում էլ չեմ արգելել հանդիպել։ Վիրավորված ու նեղացած կնոջ դիրքում չեմ, շնորհակալ եմ միայն նրա համար, որ աղջկաս ունեմ: Բաժանությունը չպիտի անդրադառնա երեխայի վրա, հայրը նույնքան իրավունք ու պարտականություն ունի, որքան՝ մայրը: Նա այժմ կին ու երեխաներ ունի, իսկ ես հետ չեմ նայում, եթե թողել եմ անցյալում, ուրեմն ավարտված է»:
Ըստ Ջուլիայի՝ նախկին ամուսնուց նախքան վթարը միայն լսում էր հետևյալը. «Դու ես ունեցել, դու էլ պահիր»:
Ջուլիայի խոսքով՝ ներելը դժվար է իրեն տրվում, սակայն այս անգամ կարողացել է դա անել հանուն դստեր:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով