Արդյունաբերության ճյուղերի զգալի մասում անկում է գրանցվել (Գրաֆիկ)
Տարվա առաջին 7 ամիսներին, հանքարդյունաբերությունից բացի, արդյունաբերական ճյուղերի մեծ մասում անկում է գրանցվել։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ տարեսկզբից տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.2%, ընդ որում աճ են արձանագրել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը և ծառայությունների ոլորտը։ Չնայած այն հանգամանքին, որ նկատվում է դրական միտում, այնուամենայնիվ տնտեսության աճն ավելի փոքր է, քան կանխատեսել էր ՀՀ կառավարությունը. 2019 թվականի մակարդակը չի վերականգնվել։

Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտին, ապա համաձայն ներկայացված պաշտոնական տեղեկատվության՝ 2021 թվականի հունվար – հուլիսին Հայաստանում արտադրվել է մոտ 1.1 տրլն դրամի արդյունաբերական արտադրանք, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին 2.1%-ով։ Թվում է, թե նշված ցուցանիշը վկայում է արդյունաբերության հավելաճի մասին, սակայն, եթե հաշվի առնենք, որ վերջինս ապահովվել է հանքարդյունաբերության աճի շնորհիվ(7.2% կամ 226 մլրդ դրամ), ապա կարելի է պնդել, որ արդյունաբերության աճ տեղի չի ունեցել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առանց հանքարդյունաբերության ոլորտում անկում է արձանագրվել, մասնավորապես մշակող արդյունաբերության ոլորտում արտադրվել է 682 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.1%-ով։
Հարկ է արձանագրել, որ 2021 թվականի հունվար – հուլիս ամիսների ընթացքում անկում են ապրել արդյունաբերության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը(անկում՝ 17.7% կամ 67 մլրդ դրամ), ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը (անկում՝ 4% կամ 800 տոննա), պոլիգրաֆիական գործունեությունը, գրառված կրիչների բազմացումը(անկում 10.2% կամ 10.7 մլրդ դրամ), քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը(անկում՝ 17.4% կամ 10.1 մլրդ դրամ), հիմնական մետաղների արտադրությունը(անկում՝ 22.4% կամ 88.6 մլրդ դրամ), պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը, բացի մեքենաներից և սարքավորումներից(անկում՝ 46.2 % կամ 5.4 մլրդ դրամ) և կահույքի արտադրությունը(անկում՝ 1.1% կամ 4.3 մլրդ դրամ)։
Արամ Աճեմյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել