«Իմ կյանքում հանդիպած յուրաքանչյուր կնոջ սիրել եմ ու սիրում եմ». Հայկո
Past.am-ը գրում է.
Նրա երգերի ներքո շատերը սիրահարվել են, բաժանվել, կարոտել: Նա այն երգիչն է, ով միշտ մնաց իրեն հավատարիմ և ոչինչ չկարողացավ կոտրել նրան: Արտիստ, ում անձնական կյանքը միշտ քննարկան առարկա է:
Past.am-ը ներկայացրել է սիրված երգիչ, տաղանդավոր կոմպոզիտոր, սիրող ամուսին ու հոգատար հայր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի անձնական կյանքի որոշ մանրամասներ:Թերևս Հայկոն այն երգիչն է, ով երբեք չի «հնանում»: Նրա երգերը միշտ լսելի են և հոգու նուրբ լարերին հասնող: Նրա տաղանդն ու շնորհքը աննկարագրելի են:Բոլորին է հայտնի, որ սիրված արտիստն ամուսնացած է եղել երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ, թեև մինչ օրս նշում են, որ օրինական ամուսիններ չեն եղել:«Իմ անձնական կյանքում ովքեր եղել են, բոլորին սիրել եմ ու սիրում եմ: Բայց ապրելով կյանքը՝ առաջ գնալով հանդիպեցի նրան, ով շատ ուժեղ էր և պահեց ինձ իր կողքին: Կինը մնում է կին, եթե նա չի ցանկանում, որ լինի, ինչ էլ ուզես անես, երբեք չի լինի»:Չնայած նրան, որ Հայկոն ամուսնացած է եղել, այդ հանգամանքը երբեք չի խանգարել և արգելք չի հանդիսացել Անահիտի համար ընտրություն կատարելիս:«14 տարվա տարիքային տարբերություն կա մեր մեջ: Թվում է՝ ես իմ երիտասարդությունը ապրել եմ, բայց, անկեղծ ասեմ, ես նրա հետ կրկին ապրում եմ իմ երիտասարդությունը»,- խոստովանում է Հայկոն: Զույգն ունի մեկ որդի` Արմանը, ով լրացնում է ընտանեկան ջերմ մթնոլորտը:




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով