«Սա հրապարակում եմ առաջին անգամ». բացառիկ տեսանյութ Հայկոյի մասնակցությամբ
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել և կից գրել՝
«Այս տեսանյութը հրապարակում եմ առաջին անգամ: Այն չեն տեսել նույնիսկ տեսանյութի մասնակիցները: 2013 թվականին «Հայաստանի ձայնը» նախագծի 2-րդ եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլի նկարահանումների վերջին՝ 5-րդ օրն էր: Բոլորս հոգնել էինք և նկարահանումները ընթանում էին շատ ծանր: Ես այդ ժամանակ «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսերն էի:
Նախագծի գլխավոր ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյանի հետ քննարկում էինք անցած մասնակիցների ձայնային տվյալները և հնարավորությունները ու վստահ պնդում էինք, որ «կույր լսումներում» շատ բան կախված է, թե ինչ երգ ես ընտրում և ձայնի ինչ տեմբրով ես կատարում:
Խոսակցությանը միացավ նախագծի երաժշտական պրոդյուսեր Իրինա Վարդանյանը, որը այդքան էլ համաձայն չէր մեր հետ և Հրաչի ներկայությամբ մենք գռազ եկանք իրար հետ, որ եթե ես դուրս գամ և երգեմ՝ մարզիչների գոնե կեսը պտտվելու են, առանց իմանալու, թե ով է երգում…
Հայկո ջան, դու այնպես արեցիր, որ բոլորդ շրջվեցիք… Միքայել Պողոսյանի կոճակը վերջում դու սեղմեցիր…
Դու ինձ ծափահարում էիր այդ օրը… Ես քեզ ծափահարել ու ծափահարելու եմ միշտ… Բարի ու բոլորի հաջողություններով ուրախացող, ջիգյարով տղա, ղայդով տղա… Բարով մնաս…»




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով