Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Տնտեսություն

Բենզինը թանկացել է 44 %-ով, փոստային առաքումները՝ 317,3 %-ով, խոզի միսն էլ՝ 34,3 %-ով

Վերջին եռամսյակում հանրապետությունում առաջին անհրաժեշտության գրեթե ոչ մի ապրանքատեսակ կամ ծառայություն չի էժանացել, հակառակը՝ կան ապրանքներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ տասնյակ տոկոսներով թանկացել են:
Այնպիսի ապրանքների կամ ծառայությունների գներն էլ, եթե նվազել են, ապա դրանք քաղաքացիների համար առաջնային չեն: Ընդ որում, այս տարվա առաջին տասը ամիսների ընթացքում, հոկտեմբերին գներն ավելի են բարձրացել: Էական գնաճ է արձանագրվել սննդամթերքի շուկայում: Ընդհանուր առմամբ սնունդը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ թանկացել է 14,6 տոկոսով: 10,4 տոկոսով թանկացել է հացաբուլկեղենը, 13,2 տոկոսով բրինձը, 9,6 տոկոսով ալյուրը եւ ձավարեղենը, 11 տոկոսով հացը, 34,3 տոկոսով թարմ եւ պաղեցրած խոզի միսը, 15,2 տոկոսով թռչնամիսը, 36,1 տոկոսով թարմ ու պաղեցրած ձուկը, 11,7 տոկոսով կաթնամթերքը, պանիրը եւ ձուն, 8,2 տոկոսով կաթնաշոռը, 23,6 տոկոսով յուղերը եւ ճարպերը, 14,4 տոկոսով առաջին անհրաժեշտության ապրանք կարագը, 69,3 տոկոսով բանջարեղենը, 78,2 տոկոսով՝ թարմ կամ պաղեցրած տերեւավորներ, ցողունավորներ եւ արմատապտուղներ ունեցող բանջարեղենը: Շաքարը թանկացել է 20,3 տոկոսով: 8,9 տոկոսով էլ աճել են մրգախյուսերի գները: Նշենք, որ սպառողական գների ինդեքսը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ըստ նույն աղբյուրի, չորացրած բանջարեղենի, այլ պահածոների եւ մշակված բանջարեղենի գները աճել են 11,4 տոկոսով:
Շոկոլադեղենը նույնպես 11,2 տոկոսով թանկացել է: Հրուշակեղենի գները 11,3 տոկոսով են աճել: 9,4 տոկոսով մանկական սննդի թանկացում է եղել: Սուրճի գները նույնպես աճել են: Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ սուրճը, թեյը եւ կակաոն թանկացել են 7,3 տոկոսով: 6,2 տոկոսով թանկացել են զովացուցիչ ըմպելիքները: Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային ապրանքատեսակներն, ընդհանուր առմամբ, 9,7 տոկոսով են թանկացել: Հագուստն ու կոշիկն էլ՝ 11,7 տոկոսով: Ի դեպ տղամարդկանց հագուստն ավելի շատ է թանկացել քան՝ կանանցը: 13,2 տոկոսով տղամարդկանց հագուստի գինն է բարձրացել, 11,5 տոկոսով՝ կանանց հագուստեղենի գինը: Համատարած թանկացումների ֆոնին, 4,2 տոկոսով ավելացել են նաեւ հագուստի մաքրման, նորոգման եւ վարձույթի ծառայությունների գները: