ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիային
ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Գերմանիայի ընտրանուն ու 1-4 հաշվով պարտություն կրեց։ Խաղի 13-րդ րոպեին գերմանացիների հերթական գրոհներից մեկն ավարտվեց գոլով․ Կայ Հավերցն այս անգամ չվրիպեց։ Առաջին կեսին ավելացված րոպեին Տարոն Ոսկանյանը սեփական տուգանայինի մատույցներում խախտեց կանոնները Նյուհաուսի նկատմամբ։ Մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին մոտեցած Իլկայ Գյունդողանն այն ուղարկեց ուղիղ դարպասը։ Երկրորդ կեսը ևս սկսվեց գերմանացիների առավելությամբ ու 50-րդ րոպեին, Գյունդողանը խփեց իր երկրորդ գնդակը։ 9 րոպե անց մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց, բայց այս անգամ գերմանացիների դարպասին։ Գնդակին մոտեցավ մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու գրավեց Տեր Շտեգենի դարպասը Սակայն հանդիպման վերջակետը դրեցին գերմանացիները. չորրորդ գոլի հեղինակ դարձեվ Յոնաս Հոֆմանը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը 12 միավորով խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը: Գերմանիան 27 միավորով առաջինն էր և նվաճեց ԱԱ-ի ուղեգիր: Իսկ ահա երկրորդ տեղը գրավեցին և ուղեգրի համար որակավորման հանդիպումներին մասնակցելու իրավունք ստացան մակեդոնացիները, որոնք 3:1 հաշվով հաղթեցին Իսլանդիային և վաստակեցին 18 միավոր:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...