Հայաստանում սննդամթերքը շարունակում է թանկանալ.
Սննդամթերքն օրեցօր թանկանում է,ընդորում, և՛ ներկրվողը, և՛ տեղում արտադրվողը։ Եթե տարեսկզբին ներկրվող սննդամթերքի գների աճըկապում էին դրամի արժեզրկման հետ, ապա հուլիսից սկսած դրամն արժևորվել է մոտ 8-9 տոկոսով, իսկ նույն ապրանքների գները շարունակում են աճել։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներինմիայն սննդամթերքի գները աճել են 10,8 տոկոսով, իսկ միայն հոկտեմբերին՝ 16,4 տոկոսով։ Իշխանության ներկայացուցիչներն այս գնաճը հիմնականում բացատրում են համաշխարհային շուկայում ապրանքների գների աճով, սակայն իրականպատճառները նաև պետք է փնտրել Հայաստանում։Մասնավորապես՝ պետականծրագրերի համատարած ձախողումը հանգեցրել է գյուղատնտեսության ոլորտի -1,5 տոկոս անկման, այդ թվում՝ անկում է գրանցվել բուսաբուծության ոլորտում՝ -2,4 տոկոս, անասնապահության ոլորտում՝ -0,4 տոկոս։
2021 թվականի ընթացքում կրճատվել են սպառողական զամբյուղի մեջ մտնող մի շարք մթերքների արտադրության ծավալները, ինչն էլ իր հերթին ազդել է գների աճի վրա։
.jpg)
Եվ այսպես՝
1.Գյուղատնտեսական կենդանի և թռչնի սպանդի ծավալները նվազել են -0,1 տոկոսով, իսկ թռչնամիսը թանկացել է +15,4 տոկոսով,
2. Ձվի արտադրությունը նվազել է -7,7 տոկոսով, իսկ ձուն թանկացել է +44,1 տոկոսով,
3.Հացահատիկի և հատիկաընդեղենի արտադրությունը նվազել է -38,2 տոկոսով, իսկ հացը թանկացել է +5 տոկոսով, ալյուրն և այլ ձավարեղենը՝ +10,5 տոկոսով,
4. Կարտոֆիլի արտադրության ծավալները կրճատվել են -7,8 տոկոսով, իսկ կարտոֆիլի գինն ավելացել է +8,6 տոկոսով,
5. Բանջարեղենի արտադրության ծավալները նվազել են -7,3 տոկոսով, իսկ բանջերեղենի գինն ավելացել է +23,9 տոկոսով։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ 2021 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտիանկումը բացատրվում է ոչ միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերի անարդյունավետությամբ, այլ նաև պետական բյուջեով հաստատված կապիտալ ծախսերի 31,7 տոկոս թերակատարմամբ, քանի որ ստացվում է, որ պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերը, սակայն չի կարողանում ապահովել ոռոգման ջրով, ինչի հետևանքով գյուղացին ունենում է զրո տոկոսով վարկ, սակայն չորացած դաշտեր կամ ցածր բերքատվություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել