Սիմոն Մարտիրոսյանը այցելել է Զինվորի տուն
Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այցելել է Զինվորի տուն: Այս մասին հայտնում են վերականգնողական կենտրոնի մամուլի ծառայությունից: Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանն է նվիրել երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ նվաճած իր առաջին գավաթը: Ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել: Սիմոնի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը: «Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,-ասել է Սիմոն Մարտիրոսյանը՝ խոստանալով աշխարհի առաջնությունից հետո կրկին այցելել Զինվորի տուն: Իսկ տղաները ծանրորդին պարտավորեցրել են գալ միայն ոսկե մեդալով: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...