Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Տնտեսություն

ՄԱԿ-ում նախազգուշացրել են, որ Աֆղանստանի բանկային համակարգը հայտնվել է կործանման եզրին

Աֆղանստանի բանկային համակարգի հանդեպ ծառացել է ավանդների զանգվածային հանման, շրջանառության մեջ փողի և արատարժույթի պակասի, ինչպես նաև խնրդահարույց վարկերի քանակի աճի խնդիրը: Նման միտումները սպառնում են դրա լիակատար կործանմամբ, նոյեմբերի 22-ին նախազգուշացրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Աֆղանստանի ֆինանսական և բանկային փոխանցումների համակարգերը կազմալուծված են: Բնակչության կողմից բանկային ավանդների զանգվածային հանման խնդիրը պետք է անհապաղ լուծվի՝ արտադրության ոլորտի հեռանկարները բարելավելու և բանկային համակարգի կոլապսը կանխելու համար»,- մեջբերում է կատարում Reuters գործակալությունը միջազգային կազմակերպության զեկույցից:

Այնտեղ նշված է, որ նման սցենարի սոցիալ-տնտեսական հետևանքները կլինեն վիթխարի, այդ թվում չի բացառվում փախստականների թվի ավելացման հավանականությունը, իսկ բանկերի վերականգնումը կարող է տասամյակներ տևել: Իրավիճակը սաստկացնում է «Թաիբան» արմատական շարժման և դրա պարագլուխների միջազգային-իրավական կարգավիճակը, նշել է Աֆղանստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Աբդալա ադ Դարդարին:

Թալիբների կողմից իշխանության զավթումից հետո դադարել է միջազգային օգնության տեսքով ֆինանսական հոսքը զարգացման նպատակով, Իսլամական Հանրապետության արտասահմանյան հաշիվները սառեցվել են:

Աֆղանստանի բանկերի լուծարունությունը խիստ կախված է արտարժույթի ներարկումներց: Այդ պայմաններում բնակչությունը գերադասում է խնայողությունները պահել իր մոտ: Ինչպես հիշեցնում է Reuters-ը, թողարկված ազգային արժույթի սոսկ փոքր մասն է գտնվում իրական շրջանառությման մեջ. 500 հազար դոլարին համարժեք գումար 4 միլիարդ դոլարից:

Այդ պատճառով բանկերը սահմանել են հաշիվներից միջոցների հանման սահմանափակումներ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կանխատեսումների համաձայն՝ ներկայիս միտումը պահպանվելու դեպքում «դեպոզիտային բազայի շուրջ 40 տոկոսը կորստի կմատնվի» ընթացիկ տարվա վերջին: 2020 թականի վերջից մինչև 2021 թվականի սեպտեմբեր կրկնապատիկ՝ մինչև 57 տոկոս աճել է խնդրահարույց վարկերի բաժինը:

«Եթե այս միտումը շարունակվի, Աֆղանստանի բանկերը չեն կարող դիմանալ հաջորդ կես տարում»,- եզրափակել Է ադ Դարդարին: