Ճապոնիան կարող է հիպերձայնային մարտագլխիկներին հետեւող արբանյակներ արձակել
Ճապոնիայի կառավարությունը ծրագրում է այս տասնամյակի կեսերին իրականացնել երեք փոքր արբանյակի արձակում, որոնք կարող են հետեւել հակառակորդի հիպերձայնային պլանավորող մարտագլխիկներին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Yomiuri թերթին։
Նշվում է, որ տիեզերասարքերը կկիրառվեն նաեւ հնարավոր բնական արհավիրքները դիտարկելու համար։ Արբանյակների կողմից տվյալների փոխանցման հաջող փորձարկումների դեպքում հետագայում նախատեսվում է մեծացնել դրանց թիվը այդ ոլորտում Ճապոնիայի պաշտպանական հնարավորություններն ավելացնելու համար։ Երեք արբանյակի արձակման արժեքը գնահատվում է 60 մլրդ իեն (մոտ 525 մլն դոլար)։
Հոկտեմբերի 16-ին բրիտանական Financial Times թերթը տեղեկացրել էր, որ օգոստոսին Չինաստանը կրիչ հրթիռի օգնությամբ արձակել է պլանավորող հիպերձայնային թռչող սարք, որը կարող է միջուկային զենք կրել։ ԱՄՆ եւ ասիական մի շարք երկրների կառավարական շրջանակների աղբյուրների տվյալներով՝ այդ սարքը պտտվել է Երկրի շուրջը ցածր ուղեծրով, բայց չի կարողացել խոցել առաջադրված թիրախը՝ դրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու անցնելով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...