Բանակային մարզիկների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը յուրատեսակ ռեկորդ սահմանեց
Թեհրանում ավարտվեց բանակային մարզիկների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Յուրատեսակ ռեկորդ սահմանեց վաստակավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած մեր հավաքականը: Բանն այն է, որ մրցագորգ ելած հայաստանցի բոլոր ութ ըմբիշները դարձան մեդալակիր: Արման Անդրեասյանը / 70 կգ / հաղթեց բոլոր մրցակիցներին,գրավեց առաջին տեղը և նվաճեց չեմպիոնի ոսկե մեդալը: Փոխչեմպիոնի պատվին արժանացան և << արծաթով >> պարգևատրվեցին Հրայր Ալիխանյանը / 79 կգ / և Մհեր Մարկոսյանը / 86 կգ /: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին և բրոնզե մրցանակակիր դարձան Մանվել Խնձրցյանը / 57 կգ /, Հարություն Մանուկյանը / 61 կգ / , Մենուա Յարիբեկյանը / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 92 կգ / և գերծանրքաշային Լյովա Գևորգյանը: Հիշարժան հաջողության առթիվ շնորհավորում ենք հավաքականի մարզիչներին, հայոց եռագույնը վեր պարզած մեր զինվորական մեդալակիրներին ու ռեկորդակիր թիմից ակնկալում նոր հաջողություններ: Թեհրանի մարզապալատի մրցագորգերը տրամադրվել են աշխարհի առաջնության մասնակից հունառոմեական ըմբշամարտի ներկայացուցիչներին:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան