Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը
ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ ձեռք բերված նախնական համաձայնության հիման վրա, ըստ որի՝ քաղաքային ավտոբուսների ձեռքբերման եւ քաղաքային տրանսպորտային ցանցի վերազինման համար Հայաստանին է տրամադրվելու 25 մլն եվրո վարկային միջոցներ, որից 5 մլն եվրոն տրվելու է Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից՝ որպես դրամաշնորհ:
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաեւ միջազգային եւ դիվանագիտական պատվիրակությունների այլ ներկայացուցիչներ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել