Որպեսզի համապատասխանեն «հիմնական սոցիալիստական արժեքներին». Չինաստանն աստղերին արգելել է սոցցանցերում պարծենալ շքեղ կյանքով
Չինաստանի իշխանություններն արգելել են տեղացի հայտնիներին և աստղերին սոցցանցերում «պարծենալ հարստությամբ» կամ «շռայլ հաճույքներով», գրում է Business Insider-ը:
Չինաստանի Ինտերնետ կարգավորող գործակալության հայտարարության համաձայն՝ հայտնիների և նրանց երկրպագուների ակումբների օգտահաշիվներն ու էջերը պետք է «հետևեն հասարակական կարգին և լավ վարքագծին, հավատարիմ մնան հասարակական կարծիքի և արժեքների ճիշտ կողմնորոշմանը, խթանեն հիմնական սոցիալիստական արժեքները և պահպանեն առողջ ապրելակերպ և ճաշակ»:
Աստղերին արգելվել է նաև լուրեր տարածել, կեղծ կամ անձնական բնույթի տեղեկություններ հրապարակել, երկրպագուներին հրահրել «մեկը մյուսի վրա բանավոր հարձակման» և խրախուսել նրանց զբաղվել «անօրինական դրամահավաքով կամ իռացիոնալ ներդրումներով»:
Իշխանությունները նաև 88 անձի, այդ թվում՝ չին-կանադացի ռեփեր Քրիս Վուին, որը վերջերս մեղադրվել է սեռական ոտնձգության համար, արգելել են ուղիղ հեռարձակումներ անցկացնել:
Չինաստանում արգելափակված են գլոբալ սոցհարթակներ, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը և YouTube-ը, ուստի բնակիչներն օգտագործում են գրաքննված ներքին կայքեր, ինչպիսիք են Weibo-ն, Renren-ը և Youku-ն:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...