Արմավիրի Քաղաքային մարզադաշտը կվերաբացվի նոյեմբերի 30-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, շարունակում է ՀՀ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացը: Երկարամյա դադարից հետո կրկին շահագործման կհանձնվի Արմավիրի Քաղաքային մարզադաշտը: Հիմնովին վերակառուցված մարզադաշտի վերաբացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին: Մեդիայի բոլոր ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լուսաբանել մարզադաշտի վերաբացման արարողությունը, պետք է մինչև նոյեմբերի 29-ը` ժամը 16:00-ը, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն մասնակցության հայտ (ազգային հավաքականների հանդիպումների համար նախատեսված հավատարմագրման գործընթաց անցնելու կարիք չկա)՝ նշելով իրենց անուն-ազգանունը և ներկայացրած լրատվամիջոցը: ՀՖՖ-ն ապահովելու է մեդիայի ներկայացուցիչների տեղափոխությունը ՀՖՖ գրասենյակից Արմավիրի մարզադաշտ և հակառակ ուղղությամբ: Հայտ ուղարկած լրագրողներին խնդրում ենք ՀՖՖ գրասենյակի մոտ լինել նոյեմբերի 30-ին՝ 09:45-ին: Լրագրողական վկայականի առկայությունը պարտադիր է:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...