France Football-ը հնարավոր է Լևանդովսկուն շնորհի 2020թ․ «Ոսկե գնդակը»
France Football-ի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն չի բացառել, որ ֆրանսիական պարբերականը կարող է 2020 թվականի «Ոսկե գնդակը» շնորհել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։
2021 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է, ով քվեարկության արդյունքում առաջ էր անցել Լևանդովսկուց։ Մրցանակը ստանալուց հետո արգենտինացին ասել է, որ լեհ ֆուտբոլիստը պետք է նախորդ տարի ստանար լավագույն խաղացողի մրցանակը։
Նախորդ տարի France Football-ը չանցկացրեց «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
«Այն, ինչ ասաց Մեսսին, գեղեցիկ է և խելացի: Չեմ կարծում, որ պետք է շտապ որոշում կայացնել: Մենք կարող ենք մտածել այդ մասին, և միևնույն ժամանակ պետք է հարգել «Ոսկե գնդակի» պատմությունը, որը հիմնված է քվեարկության վրա։ Չենք կարող վստահ լինել, որ Լևանդովսկին կնվաճեր «Ոսկե գնդակը» անցյալ տարի։ Մենք դա չենք կարող իմանալ, քանի որ քվեարկություն չի եղել։ Բայց, ճիշտն ասած, անցյալ տարի Լևանդովսկին հաղթելու մեծ հնարավորություն ուներ»,- Ֆերեի խոսքերն է մեջբերում Watson-ը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...