Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը Վանիկ Օհանյանին նշանակեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ իրավաբանների համոզմամբ, այս որոշումը անօրինական էր, քանի որ օրենքի համաձայն, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների դեպքում գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարեր այնքան ժամանակ, մինչև կգումարվեր նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
Շատերի կարծիքով, իշխանությունները նման քայլի գնացել են առաջին հերթին այն պատճառով, որ առավել հեշտ կիրառեն վարչական ռեսուրս, ինչը, ըստ տեղից ստացվող տեղեկությունների, ակտիվորեն կիրառվում է: Մասնավորաբար, «Փաստի» տեղեկություններով, իրավապահ մարմինների և պետական այլ կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին, որի ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետը: Մյուս կողմից՝ հարվածի տակ են նրանք, ովքեր չեն կատարում այդ հրահանգները, կամ, ասենք, փողոցում բարևում են այլ թեկնածուների, էլ չենք խոսում ֆեյսբուքյան «անցանկալի» լայքերի մասին: Ի դեպ, արդեն իսկ աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ՝ բացառապես քաղաքական նկատառումներով:
Ի դեպ, քաղաքում շատերին զվարճացնում է այն հանգամանքը, որ նույնիսկ նախկինում իրականացված կամ ընթացքում գտնվող ծրագրերը մարզպետն ու ընդամենը մեկուկես ամիս պաշտոնավարող քաղաքապետի ժ/պ-ն վերագրում են իրենց: Վանաձորի քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ պարգևավճարների արատավոր պրակտիկան, որը համայնքապետարանում երբեք չի կիրառվել, մուտք է գործել այստեղ Ամանորյա պարգևատրման անվան տակ, բայց... հենց ընտրությունների շեմին: Զուգահեռ, ըստ տեղեկությունների, աջուձախ պաշտոններ են խոստանում մարդկանց՝ ՔՊ-ի օգտին աշխատելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել