Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ժամանակին «պադավատապետությունից» ու բյուջեի անիմաստ ծախսերից բողոքող Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ոչ միայն շարունակում են իրենց քննադատած արատավոր երևույթները, այլև շատ դեպքերում նորանոր հակառեկորդներ են սահմանում՝ ճոխ պատգևավճարների, նոր ծառայողական մեքենաներ գնելու և այլ շռայլությունների տեսքով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական որոշակի շրջանակների նաև այս առումով է նյարդայնացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քանի որ համարվում է «սպիտակ ագռավ»: Բանն այն է, որ նա, ի տարբերություն գործող իշխանության ներկայացուցիչների, ցուցադրական 1-2 անգամ չի երթևեկել հեծանիվով, մետրոյով կամ չեղած տրամվայով, ապա երթևեկել «պադավատով»: Մարությանը ի սկզբանե հրաժարվել է թիկնապահներից, ինչպես նաև վարորդի ծառայություններից:
Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, նա կարգադրել է վաճառել քաղաքապետարանի բավականին թանկարժեք S կլասի Մերսեդեսը, և ինքը տեղաշարժվում է անհամեմատ համեստ մեքենայով, ընդ որում, ինչպես ասում են, «сам себе режиссер»: Այսինքն, իր վարորդը հենց ինքն է: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ իշխանության մեջ ներքին հրահանգ կա հնարավորինս վարկաբեկել Մարությանին, բնականաբար, ոչ միայն այս պատճառով...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել