«Հրապարակ».ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին
Գավառում նախընտրական փուլը դրամատիկ էր՝ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը մի քանի հովանավոր ուներ, մասնավորապես՝ ՔՊ պատգամավոր, ՄԱԿ նախկին նախագահ Գուրգեն Արսենյանը, որը երաշխավորել էր, որ իր նախկին կուսակցին՝ Գուրգեն Մարտիրոսյանին, ՔՊ ցուցակով կառաջադրեն։ Սակայն Գավառում «ասող» մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր՝ Հայկ Սարգսյանը (շիշ բռնող), նորատուսցի գողական Բանդուրյան եղբայրների հետ պայմանավորվածությամբ որոշում է, որ ՔՊ-ից պետք է ԱԺ նորաթուխ պատգամավոր, նորատուսցի Նարեկ Գրիգորյանին առաջադրի։ Նրան ընթերցողը կհիշի ԱԺ-ում զավեշտական ելույթներից, երբ «սեպտեմբերին» «սեկտեմբեր» էր ասում։
Շատերն են փորձել համոզել ՔՊ վերնախավին, որ սույն անձնավորությունն անցողիկ թեկնածու չէ, գումարած՝ սրանով Գուրգեն Արսենյանին են վիրավորում, անօգուտ՝ Սարգսյան-Բանդուրյաններ տանդեմը հաղթում է։ Գուրգեն Մարտիրոսյանին էլ համոզում են առաջադրվել «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքով», որի հիմքում ՔՈ կուսակցությունն է, խոստանալով, որ անցնելուց հետո իշխանական «դաբրոն» կունենա։ Արդյունքում Մարտիրոսյանը 52 տոկոս քվե ստացավ, իսկ Հայկ Սարգսյանի թեկնածուն՝ 40 տոկոս։ Փաստորեն, ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել