Ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը «Փյունիկից» են
Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի նոյեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։
Փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Փյունիկի» հարձակվող Խոսե Կարաբալյոն, ով անցկացրած 4 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել նոյեմբերի բոլոր խաղերում։
Կարաբալյոն առաջ է անցնել «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիմայից և իր խաղընկեր Հովհաննես Հարությունյանից: Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն, ում գլխավորությամբ երեւանյան ակումբը 4 խաղում տարել է 4 հաղթանակ։
Մելիքյանն այս մրցանակին արժանանում է 3-րդ ամիսն անընդմեջ։ Լավագույնների ցանկում Մելիքյանին հաջորդում են «Արարատ-Արմենիայի» եւ «Ալաշկերտի» մարզիչներ Դմիտրի Գունկոն ու Միլան Միլանովիչը։ Լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: Vbet ընկերության կողմից մրցանակներ սահմանված են յուրաքանչյուր ամսվա համար:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...