Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի
Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասաhմանյան ֆիլմ» անվանակարգում: Այդ կապակցությամբ «Ոսկե գլոբուս»-ի լրագրողներից մեկը հարցազրույց է վերցրել ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանից: Զրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Հիշեցնենք, որ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը առաջադրվել է նաեւ «Օսկար» մրցանակաբաշխությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Ֆիլմը ընտրվել էր նաեւ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում:
Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ եւ ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել է Հայաստանում եւ Արցախում:
Աշխատանքը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․ հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»՝ (Kwassa Films):
Ավելի վաղ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Մարտիրոսյանը հայտնել էր, որ փորձել է նկարել ոչ քաղաքական ֆիլմ, սակայն ստանալ մի բան, որը ցույց կտա Արցախի ֆիզիկական կայունությունը: «Պատերազմի ժամանակ ես չէի կարողանում խոսել ֆիլմի մասին: Բայց ինչ-որ մի պահ հասկացա, որ քաղաքական ոչ մի բան չասելու իրավունք պարզապես չունեմ: Հասկացա, որ, որպես հայ ռեժիսոր, այլեւս իրավունք չունեմ փորձել թեթեւացնել այդ խնդրի խորությունը»,- նկատել էր նա:
Նորա Մարտիրոսյանը նաեւ շեշտել էր՝ որքան էլ մեզ զարմանալի թվա, ֆիլմը դիտողները հասկացել են դրա թաքնված, նուրբ ուղերձները:
«Երբ որ քամին հանդարտվի, Արցախը կկարողանա շնչել». սա է հիմնական ուղերձը: Այն պատմում է օդանավակայանների աուդիտորի՝ ազգությամբ ֆրանսիացի Ալեն անունով տղամարդու մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված եւ ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի՝ արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում, Արցախում ապրելու, անգամ մեկ օրով սահմանին գտնվելու ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց գոյություն ունի՝ իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...