«Հրապարակ». Կադրային ռակիրովկաներ՝կառավարությունում
Երեկ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Լուր ստացանք, որ այդ պաշտոնում կնշանակվի Հակոբ Սիմիդյանը, որն ազատվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանն էլ երեկ ազատվեց պաշտոնից։ Նրա պաշտոնանկության մասին վերջին շրջանում հաճախ էր գրվում։ Թեեւ արտաքուստ Ռոմանոս Պետրոսյանի ազատման պատճառը ՏԻՄ ընտրություններն են, հատկապես Կոտայքի մարզում՝ Աբովյանում կրած պարտությունը, եւ թվում է, թե սրանով նրան պատժում են՝ կառավարության անդամից կարգավիճակն իջեցնելով կառավարությանն առընթեր մարմնի ղեկավարի պաշտոնի, սակայն ՊՎԾ-ն լայն լիազորություններով կարեւոր մարմին է, եւ դա այնքան էլ իջեցում չէ։
Ի դեպ, ԱԻ փոխնախարարի պաշտոնից ազատվեց նաեւ Շիրակի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ում էլ, ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանը չի ներել, որ ծնունդով լինելով Ամասիայի շրջանից՝ չի կարողացել ՔՊ-ի հաղթանակն այնտեղ ապահովել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել