Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Baghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ
Քաղաքականություն

«Այս իշխանությունների կողմից «բանակցվող» ոչ մի լուծում հայանպաստ արդյունք չի ունենում»․ Էլիզաբեթ Պետրոսյան

Past.a-ի զրուցակիցն է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ նախագահ, PARA TV-ի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը․

Կոմունիկացիաների ապաշրջափակման քննարկվող հարցերն առաջիններից մեկն առնչվելու են Սյունիքին: Ինչպե՞ս են Սյունիքում վերաբերում առկա գործընթացներին:

Բազմիցս առիթ ունեցել ենք համոզվելու, որ այս իշխանությունների կողմից «բանակցվող» ոչ մի լուծում հայանպաստ արդյունք չի ունենում: Հետևաբար, դժվար է ակնկալել, որ որևէ դրական արդյունք կամ մեզ համար նպաստավոր ելք են ունենալու նաև ապաշրջափակման գործընթացները: Իհարկե, ապաշրջափակումը, կտրված մյուս հարցերից, շատ կարևոր է երկրի համար: Բայց լուրջ հարց է, թե որքանով է այս իշխանությունն ընդունակ հաշվարկել ապաշրջափակումից առաջացող ռիսկերն ու կառավարել դրանք:

Մենք արդեն տեսնում ենք, որ առանց դելիմիտիցիայի և դեմարկացիայի գործընթացի Ադրբեջանին են հանձնվել տարածքներ՝ ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, որոնց հետևանքով այսօր Սյունիքի մի շարք գյուղեր շրջափակման մեջ են հայտնվել, իսկ իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքային ճանապարհներն էլ լիարժեք չեն լուծում հարցը: Այս տրամաբանության ներքո չի բացառվում, որ կոմունիկացիաների բացման հետևանքով էլ նոր խնդիրներ առաջանան Սյունիքի բնակիչների համար, եթե Փաշինյանը շարունակի կատարել Ալիևի պահանջները:

Բնական է, որ բնակչության շրջանում ևս, հաշվի առնելով առկա փորձը, կան լուրջ մտահոգություններ և մտավախություններ:

Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսեց Սյունիքի բնակչության կրճատման մասին: Որքանո՞վ են առկա անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները Սյունիքի հայաթափման ռիսկեր ստեղծում: Ինչպե՞ս եք տեսնում դրա դեմ պայքարի ճանապարհը:

Այն պարագայում, երբ ադրբեջանական զորքը մտնում է հայկական գյուղեր, փակում ճանապարհներ, իսկ քաղաքացին չի զգում, որ երկրի իշխանությունը պայքարում է դրա դեմ կամ փորձում է պաշտպանել իրեն, բնական է, որ արտագաղթի տեմպերը կմեծանան: Ադրբեջանն, իր հերթին, ամեն ինչ անում է և անելու է Սյունիքը հայաթափելու համար: Սյունեցուն այսօր փորձում են ահաբեկել և՛ զենքով, և՛ հոգեբանորեն: Իհարկե, սյունեցին վախեցող տեսակ չէ: Բայց անհատը, քաղաքացին, համայնքը երկար դիմադրել չի կարող առանց պետության աջակցության, կամ ավելի վատ՝ տեսնելով, որ իշխանությունը ոչ թե իրենց, այլ Ադրբեջանի շահն է առաջ մղում, արյունով պահած տարածքը բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն է տալիս, իր գյուղը սկսում ադրբեջանական անուններով կոչել, կամ էլ Սյունիքը սկսում համարյա «դժբախտ ու դժգույն» անվանել: Բնական է, որ այսպես շարունակվելու պարագայում իսկապես Սյունիքի հայաթափման ռիսկի առաջ ենք կանգնելու:

Դրա դեմ պետք է պայքարել առաջին հերթին մեր երկրի պետականության շունչը վերականգնելով, մեր սահմանները պաշտպանելով, ոչ թե նահանջի հրամաններ տալով: Պարտված ու շարունակաբար պարտվող իշխանությունը պետք է հեռանա, փոխարենը պետք է գա իշխանություն, որը կկանգնի ժողովրդի մեջքին և միասնական ուժերով դուրս կմղի թշնամուն մեր տարածքից, կպաշտպանի իր քաղաքացու անվտանգությունն ու կստիպի թշնամուն հաշվի նստել մեր հետ՝ առաջին հերթին՝ բանակցային սեղանի շուրջ:

Այսօր խոսվում է «խաղաղության դարաշրջան բացելու» մասին: Ներկայիս իրավիճակում դրա նախադրյալները տեսնու՞մ եք:

Խաղաղություն բոլորս ենք ցանկանում, բայց դժվար է խաղաղության դարաշրջանի մասին խոսել, երբ թշնամու զորքը քո երկրի տարածքում է, երբ շարունակաբար ռազմական բախումներ են տեղի ունենում, երբ ոչ միայն գերիները չեն վերադարձվում, այլ մեր տղաները շարունակում են գերեվարվել, սպառնալիքներ են հնչում և քո երկրին փորձում են զիջումներ պարտադրել: Ես այդպես չեմ պատկերացնում խաղաղության դարաշրջանը:

Խաղաղության դարաշրջան միակողմանի չեն բացում, դրա համար պետք է բոլոր կողմերի ցանկությունը: Իսկ այսօր Ադրբեջանից ու Թուրքիայից նման ցանկություն ես չեմ տեսնում: Առավել ևս Փաշինյանի օրոք խաղաղության դարաշրջան բացելու խոստումը ավելի շատ վերջնականապես Հայաստանը Թուրքիային ու Ադրբեջանին զոհաբերելու սպառնալիքի է նման:

Իհարկե, մենք ուզում ենք խաղաղություն, բայց արժանապատիվ ու երկարաժամկետ խաղաղություն ենք ուզում: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեր անվտանգությունը երաշխավորված կլինի, իսկ Արցախի ժողովրդի՝ իր երկրում իր ճակատագիրը որոշելու իրավունքը հարգված ու աշխարհի կողմից ճանաչված:

Պատերազմից առաջ էլ էին Փաշինյանն ու իր թիմը խոսում խաղաղությունից, Ադրբեջանի հանրության հետ շփվելուց և այլն: Տեսանք՝ ինչի հանգեցրեց այդ ամենը:

Եվ ընդհանրապես՝ ինչպես կարող ենք խոսել խաղաղության դարաշրջանից, քանի դեռ լուծված չէ Արցախյան հիմնահարցը:

 

Իսկ կարծում եք այսօր կա՞ն նախադրյալներ Արցախյան հիմնահարցի կարգավորման համար:

Ցավոք, Փաշինյանի օրոք Ադրբեջանը հասել է ավելիին, քան կարող էր ձգտել կամ երազել այս 30 տարիների ընթացքում: Այսօր Արցախը ըստ էության իզոլացված է աշխարհից՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, տարբեր երկրներից լրագրողները, նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախ այցելելու հետ կապված խնդիրներ ունեն: Ասեմ ավելին, նույնիսկ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց դեռ ոչ մի անգամ չի այցելել Արցախ, իսկ միակ բարձրաստիճան պաշտոնյային, ով այցելել էր, շտապ հեռացրեց պաշտոնից: Միջնորդների հայտարարություններն էլ, այդ թվում՝ համանախագահ երկրների արտգործնախարարների վերջին հայտարարությունը, վկայում են, որ Արդբեջանի մոտեցումներն ավելի ու ավելի ընկալելի են դառնում միջազգային հանրության համար:

Փաշինյանն իր պատկերացմամբ հասել է իր երազանքին՝ ազատվել է Արցախյան հիմնախնդրից՝ Արցախի ճակատագիրը թողնելով ռուս խաղաղապահների հույսին:

Սա անընդունելի ու զարհուրելի է: Արցախի անկախությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Հադրութը, Շուշին, այլ օկուպացված բնակավայրերը պետք է վերադարձվեն արցախցուն: Արցախցին պետք է ազատ ու արժանապատիվ ապրի իր երկրում, իր հողի վրա, նրա հիմնարար իրավունքները պետք է պաշտպանված լինեն:

Պատերազմն ու դրանից մեկ տարի անց ստեղծված իրավիճակը ցույց տվեցին, թե որքան կեղծ էր թեզը, թե Արցախից ու Արցախյան հիմնախնդրից հրաժարվելով կարելի է զարգացում և բարեկեցություն ապահովել Հայաստանին: Բոլորս տեսնում ենք պատերազմից հետո Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը, պարբերաբար կրկնվող սրացումները, Հայաստանի սուվերեն տարածքում թշնամու զորքի առկայությունը, խոսեցինք Սյունիքում առկա պատկերից: Այս ամենը լավագույն կերպով ապացուցում է, որքան կեղծ էին այդ «արժեքները»:

Զրուցեց Անի Սարգսյանը։