«Բանկերին «երես տվող» օրենքի նախագիծը շատ ծանր հետևանքներ է ունենալու». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի, 2022 թվականից ֆիզիկական անձանց միջև այլևս չի թույլատրվի 300 հազար դրամը գերազանցող կանխիկ գործարք կատարել, իսկ կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների դեպքում կգործի բացառապես անկանխիկի սկզբունքը:
«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ արդյունքում երկիրը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու: Նա բազմաթիվ հնարավոր խնդիրների մասին է մատնանշել՝ հայտնելով նաև, որ ՀՀ բնակչության համարյա կեսի հաշիվների վրա տարբեր պատճառներով ԴԱՀԿ-ի կողմից կալանք է դրված, ու մարդիկ խուսափում են բանկային հաշիվ բացելուց: Նրա խոսքով, խնդիր է առաջանալու զբոսաշրջիկների վճարումների առումով, որոնք 300 հազար դրամը գերազանցող գնում կանխիկ տարբերակով չեն կարողանա կատարել, իսկ քարտային վճարումները ձեռնտու տարբերակներ չեն՝ հաշվի առնելով նաև բանկերի կողմից գանձվող բավականին բարձր միջնորդավճարները:
Նա չի բացառել, որ նախագծի ընդունման դեպքում բանկերը, օգտվելով իրենց մոնոպոլ դիրքից, կանխիկացումների միջնորդավճարները կարող են բարձրացնել. «Այսինքն, ստացվում է, որ այս քայլով բանկերին «երես» ենք տալիս: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ՀՀ բնակչությունը շատ դեպքերում խուսափում է անկանխիկ վճարումներից: Աղքատ, նաև նոր տեխնոլոգիաներին անծանոթ մարդկանց համար շատ ծանր հետևանքներ է ունենալու սա: Ինձ մոտ տպավորություն է, որ միտումնավոր ուզում են մարդկանց տանջել, կարծես հաճույք են ստանում անմիտ քայլերից»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել