Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Միջազգային

Kwisty նորաձևության շոու․ Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուն ներկայացրել են հայտնիներն ու մանկատան սաները

Հայաստանում վերջին տարիներին fashion show-ները գնալով քչանում են, քանի որ դիզայներները նախապատվությունը տալիս են ցուցադրություն չանելուն, այլ առցանց հարթակներում վաճառք ապահովելուն, սակայն դիզայներ Քրիստինե Գրիգորյանի համար այն ստատուսի հարց է և ցուցադրությունների բացակայությունը միանգամայն անընդունելի է։
Կայացավ  Kwisty նորաձևության շոուն, որի ժամանակ ցուցադրվեց Քրիստինե Գրիգորյանի ստեղծած երեք հավաքածուն։ Ուշագրավ է, որ մոդելների հետ միասին բեմահարթակում հայտնվեցին և քայլեցին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ որդու հետ, դերասանուհի Սաթենիկ Հազարյանը՝ դստեր հետ, դերասան Սուրեն Առուստամյանը, «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին

ShowBiz.am-ը ներկա է եղել միջոցառմանը, զրուցել դիզայներ Քրիստինե Գրիգորյանի հետ, ինչպես նաև ֆիքսել երեկոյի հետաքրքիր և ուշագրավ պահերը։

 

Երեկոյի ընթացքում տեղի ունցավ երեք հավաքածուի ցուցադրություն․ ցուցադրվեցին ձմեռային և ատլասը հավաքածուները, ինչպես նաև «Հայկական հոգի»  հավաքածուն, որը մեծ վաճառք է գրանցել Մոսկվայում։

«Ես հայկական զարդանախշերը շատ սիրում եմ, ինչի շնորհիվ էլ ստեղծվեց մեր նոր հավաքածուն՝ «Հայկական հոգին», որում, կարելի է ասել, օգտագործված են մեր զարդանախշերը մոդեռնիզացված տարբերակով։ Այդ հավաքածուն այժմ չի վաճառվում, քանի որ պարզապես չեմ կարողանում դրանից բաժանվել»,- խոստովանում է դիզայները։

Քրիստինե Գրիգորյանի ստեղծած հագուստների վրա ասեղնագործված է հայկական դրոշը, դիզայներն իրեն համարում է շովինիզմի ամենավառ մերկայացուցիչներից մեկը և կարևորում է այն, որ հագուստից երևա դրա հայկական լինելու փաստը։

Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուն ստեղծվել է կես տարվա ընթացքում, դիզայները տարվա ընթացքում պարտադիր երկու անգամ ցուցադրում է իր նոր հավաքածուները, ինչին, ի դեպ, գնալով ավելի քիչ կարող ենք ականատես լինել հայկական նորաձևության ոլորտում, քանի որ շատերը նախապատվությունը տալիս են սոցհարթակներում վաճառք ապահովելուն։ «Ես կարծում եմ, որ բարձր ստատուս ունեցող դիզայները չի կարող իրեն նման բան թույլ տալ միայն այն պատճառով, որ այն կարող է ֆինանսապես ավելի ձեռնտու լինել։ Ես ստեղծում եմ հագուստ բոլորի համար, ով էլ չի կարողանա ձեռք բերել, ես պատրաստ եմ նվիրել»,- նշում է դիզայները։

Բեմում մոդլենրի և հայտնիների հետ միասին քայլեցին նաև Գավառի մանկատան սաները, որոնք երազում էին մոդելային կարիերայի մասին և հնարավորություն ստացան իրականացնելու իրենց երազանքը։ «Ես իրենց շատ եմ սիրում, իրենք ինձ համար շատ մեծ ոգեշնչման աղբյուր են»,- ասում է Քրիստինե Գրիգորյանը։

Քրիստինեն երեխաների հետ ծանոթ է արդեն չորս տարի և Ամանորին ընդառաջ դիզայների հեղինակած ձմեռային հավաքածուի օրինակները կնվիրվեն նրանց։