Այս ընդդիմության համար պետական գաղտնիքը պետք է լինի առավելագույնս անհասանելի
Կառավարության հետ Ազգային ժողովի վերջին հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի վարչապետին ուղղված հարցից հետո պարզ է դառնում շաբաթներ առաջ նրա կողմից ձեռնարկված մեկ այլ նախաձեռնության իրական մոտիվը։ Արթուր Ղազինյանը համոզված պնդում էր, որ ԱԱԾ-ը պարտավոր է պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքի ամբողջական հասանելիություն: Պետական գաղտնիքին պատգամավորների ամբողջական հասանելիության իրավունքի հարցը ինքնին բավականին բարդ հարց է, ցանկացած պարագայում, աքսիոմատիկ իմաստով: Ընդհանրապես պետք է հասկանալ, կա՞ որևէ երկիր, որտեղ խորհրդարանի պատգամավորն ունի պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն, գրում է 1-ին լրատվականը ։
Բանն այն է, որ պետական գաղտնիքին որևէ պատգամավորի, առավել ևս Արթուր Ղազինյանի նրա վերաբերյալ արմատացած կասկածների ամրապնդումից հետո, ամբողջական հասանելիության պարագայում նրան առնվազն պետք է տրամադրվի պետության առաջին դեմքին հավասարազոր անվտանգային ծառայություն, որը նրա հետ կտեղաշարժվի ամենուր, որովհետև պետական գաղտնիքը պետք է ունենա համարժեք պետական պահպանություն: Հենց միայն այդ հանգամանքը արդեն իսկ ցույց է տալիս այդօրինակ պահանջի մեղմ ասած անհամարժեքությունը պետական կյանքի տրամաբանությանը: Սակայն, կա մի հանգամանք, որն ինքնին ավելի դյուրացնում է հարցը կամ դրա պատասխանը:
Հայաստանի ներկայիս խորհրդարանի պարագայում, որտեղ Արթուր Ղազինյանն ու իր նմանները վխտում են խորհրդարանի ընդդիմադիր հատվածում, պատգամավորներին հաստատ չի կարելի թույլ տալ պետական գաղտնիքի ամբողջական հասանելիություն: Ընդ որում, դրա պատճառները երկուսն են՝ պատգամավորների մի մասի քաղաքական բավարար հասունության ակնհայտ բացակայությունը, և պատգամավորների մի մասի՝ պետական շահը խմբային, կուսակցական հետաքրքրություններից վեր դասելու ակնհայտ հակվածությունը:
Ընդդիմությունը, որ ներկայացված է այսօր խորհրդարանում, առնվազն իր պատգամավորների մի զգալի մասով բազմիցս ցույց է տվել, որ բացարձակ հետաքրքրված չէ պետական շահի գերակայությամբ և հանուն քաղաքական կոնյուկտուրայի և նպատակների պատրաստ է օգտագործել անգամ հրապարակման, հանրայնացման ոչ ենթակա հանգամանքներ, քարոզչական դաշտում սեփական նպատակները սպասարկելու համար: Հետևաբար, ամեն ինչ դառնում է շատ ավելի պարզ ու հեշտ՝ այդպիսի պատգամավորական կորպուսին պետական գաղտնիքը ոչ թե պետք է լինի ամբողջապես հասանելի, այլ պետք է լինի թերևս առավելագույնս անհասանելի և անմատչելի:
Քաղաքական ընդդիմությունը պետական շահի պաշտպանության համար արդեն իսկ ունի բավարար գործիքակազմ հենց խորհրդարանական կարգավիճակի բերումով: Գլխավորը ցանկության առկայությունն է, որովհետև այն լինելու պարագայում գործիքակազմը բավարար է անգամ առանց պետական գաղտնիքի ամբողջական հասանելիության: Պետական գաղտնիքի ամբողջական հասանելիությունից առաջ, նախ պետք է ձևակերպել պետական կարևորագույն խնդիրների հանդեպ քաղաքական ամբողջական դիրքորոշում, ստանձնել խորհրդարանական ընդդիմության կարգավիճակից բխող ամբողջական քաղաքական պատասխանատվություն այդ դիրքորոշումների համար: Դրանից հետո հազիվ թե լայն իմաստով որևէ բանի խանգարի որևէ գաղտնիք:

«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին