Իշխանությունը գրոհում է Երևանի քաղաքապետի դեմ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ առավոտյան մինի-կոլապս էր Երևանի կանգառներում: Բանն այն է, որ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում. վարորդները գործադուլ էին անում: Ինչպես պարզվեց, նրանք, մասնավորաբար, պահանջում էին աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, «որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»։
Ի դեպ, քաղաքապետարանի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ... 15 օրվա աշխատանքի համար։ Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սովորական դժգոհություններ, առավել ևս, որ վարորդների բարձրացրած հարցերը կարճ ժամանա կում կարգավորվել են:
Սակայն , «Փաստ» թերթի տեղեկություններով, այս «բոյկոտը», մեղմ ասած, այնքան էլ ինքնաբուխ չէ, ավելին, հրահրված է հենց իշխանական շրջանակների կողմից: Նպատակը շատ հստակ է՝ հնարավորինս վարկաբեկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որին նաև իշխանության ներսում են շատերը համարում «համարյա միակ աշխատող պաշտոնյան», ինչն էլ նյարդայնացնում է բոլոր ոլորտներում ձախողվող իշխանությանը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանը հրահանգել է մաքսիմալ հիմքեր ստեղծել Մարությանից արագորեն ձերբազատվելու և, քանի որ ավագանու ցուցակում փոքրիշատե, նույնիսկ այս իշխանության զրոյական չափանիշներով համապատասխան փոխարինող չկա, 2022 թվականին Երևանի ավագանու արտահերթ ընտրություն անցկացնելու համար:
Ընդ որում, եթե ամեն ինչ իրենց ուզածով գնաց, ՔՊ-ն ցանկանում է որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել Տիգրան Ավինյանին, որը վերստին ջերմացրել է իր հարաբերությունները Փաշինյանի հետ: Ի դեպ, շատ հետաքրքիր «զուգադիպությամբ», վերջին 2-3 օրերին, վարորդների «բոյկոտին» զուգահեռ, սոցցանցերում և իշխանական ԶԼՄ-ներում նոր, բավականին մեծ թափով արշավ սկսվեց քաղաքապետարանի ու անձամբ Մարությանի դեմ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել