Այժմ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից. Վարազդատ Հարոյան
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները: «Մեզ համար չկան ուժեղ և թույլ թիմեր, ցանկացած հանդիպման պետք է վերաբերվենք որպես եզրափակչի: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղերում մենք կորցրեցինք միավորներ, որովհետև թերագնահատել կամ գերագնահատել էինք մրցակիցներին: Այժմ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից: Դժվար խումբ է, բայց կարծում եմ՝ ի զորու ենք յուրաքանչյուր խաղում պայքարելու միավորների համար»,- Հարոյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 16-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Ազգերի լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց B լիգայի առաջին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...