«Հրապարակ».Անհանգստացնում են նաեւ մյուս ընդդիմադիր համայնքապետերին
Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով, գործող իրավապահները, որոնք ձեռնպահ չմնացին անգամ համայնքապետի ընտրված թեկնածուներին ձերբակալելու եւ կալանավորելու որոշումներից, այս օրերին անհանգստացնում են նաեւ մյուս ընդդիմադիր համայնքապետերին, որոնք դեկտեմբերի 5-ի ընտրություններին առաջադրվել են ընդդիմության ցուցակներով ու հիմա հրաժարվում են իշխանության թրի տակով անցնել ու կոալիցիա ձեւավորել ՔՊ-ի հետ։
Մեզ ահազանգել են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի կազմում գտնվող մի շարք համայնքապետեր, որոնք աջակցել են ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը, եւ հայտնում են, որ վերջին օրերին իրավապահներն իրենցով են հետաքրքրվում: Հավանաբար, որպեսզի կանխեն իրենց համար անցանկալի զարգացումները, եւ նոր ընտրությունների ժամանակ նրանք հեռու մնան ընդդիմությունից։
Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ հատկապես՝ համայնքապատկան հողերի նպատակային նշանակության փոփոխություններ կատարելու համար։ Նման մեղադրանք կարող են առաջադրել անխտիր բոլոր համայնքապետերին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել