Համավարակն էլ ավելի կխորացնի երկրների բաժանումը հարուստների ու աղքատների. ՎԶՄԲ-ն տնտեսության վերականգնմանն ուղղված խորհուրդներ է ներկայացրել
Կորոնավիրուսի համավարակն էլ ավելի կխորացնի երկրների բաժանումը հարուստների և աղքատների: Նման նախազգուշացում է արել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը: Դա պայմանավորված է ֆինանսաբյուջետային ճգնաժամային միջոցներով. որոշ երկրներում այդ ծախսերը կազմել են ավելի քան ՀՆԱ-ի 20 տոկոսը, ինչը կթեթևացնի տնտեսության վերականգնման գործընթացը:
Ինչպես ներկայացնում է «Կոմերսանտ»-ը, միջին եկամուտ և զարգացող տնտեսություն ունեցող երկրներում նման միջոցների մասնաբաժինը զգալիորեն քիչ է եղել՝ մոտ ՀՆԱ-ի 5,9 տոկոսի չափով, իսկ աղքատ զարգացող երկրներում՝ մոտ ՀՆԱ-ի 3,4 տոկոսը: ՎԶՄԲ-ն համավարակից առավել շատ տուժած երկրներին խորհուրդ է տալիս առավելագույնս մեծացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը՝ տնտեսությունն աղքատության շեմին չհասցնելու համար:
ՎԶՄԲ-ն ներկայացրել է մոտ 4000 ֆինանսաբյուջետային հակաճգնաժամային միջոցների վերլուծություն, որոնք 2020 թվականից ի վեր ընդունել էր 203 երկիր:
Այս կամ այն գործիքների հասցեականության վերլուծության ժամանակ փորձագետները պարզել են, որ ամենից քիչ այն դրսևորվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, իսկ առավել հստակ բյուջետային աջակցության միջոցները կիրառվել են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:
Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ 2021 թվականին իրական ՀՆԱ-ն ավելի ցածր կլինի, քան 2019 թվականին: Սա վերաբերում է ձևավորվող շուկաներով և զարգացող տնտեսություններ ունեցող բոլոր երկրներին, բացառությամբ մի շարք եվրոպական և ասիական պետությունների:
ՎԶՄԲ-ից ընդգծել են, որ ցածր եկամուտ ունեցող երկրների համար հետհամավարակային շրջանը հատուկ սպառնալիք է ներկայացնում աղքատության աճի պատճառով, ինչն էլ պայմանավորված է տնտեսական ակտիվության 5,2 տոկոսով նվազմամբ՝ նախահամավարակային շրջանի համեմատ:
Տնտեսության վերականգնման համար բանկի ներկայացրած ընդհանուր միջնաժամկետ խորհուրդներից են գործազրկության դեմ պայքարի ընդլայնումը և արտակարգ միջոցառումների աստիճանական չեղարկումը, ինչպես նաև վերադարձն առավել կոշտ ֆինանսական և հարկաբյուջետային քաղաքականությանը: Բանկը խորհուրդ է տալիս նախևառաջ հավաքել «հետաձգված» հարկերը և «հակաճգնաժամային» վարկերը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել