«Հրապարակ».Վանաձորում ՔՊ-ն կարծես նահանջում է
Վանաձորում ՔՊ-ն կարծես նահանջում է։ Վանաձորի ավագանու ՔՊ-ական ցուցակը գլխավորած Արամ Խաչատրյանը՝ Լոռվա գործող մարզպետը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչը նշանակում է, որ համայնքապետի պաշտոնի հույս չունեն։ «Ասլանյան դաշինքի» նկատմամբ իշխանության խաչակրաց արշավանքը, կարելի է ասել, հակառակ էֆեկտը տվեց` ավագանի անցած ուժերը հրաժարվում են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել։
Խոսքը հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության մասին է եւ ՀԱՍԿ-ի ցուցակով անցած Ակայի` Արկադի Փելեշյանի։ Նրանք չեն ուզում համագործակցել Վանաձորում «մենթական» ճանապարհով հարցեր լուծող իշխանության հետ։ Այսօր Վանաձորի ավագանու 33 անդամ կստանան մանդատները։ 15 մանդատ կունենա արդեն 6 օր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի դաշինքը, 9 մանդատ՝ ՔՊ-ն, 5 մանդատ՝ ՀԱՍԿ-ը՝ նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, եւ 2-ական մանդատ՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել