Ճապոնիայում հեռուստացույց են ստեղծել, որը կարելի է լիզել եւ համտեսել սնունդը
Ճապոնացի պրոֆեսորը հեռուստացույցի նախատիպ է մշակել, որը կարող է փոխանցել ցուցադրվող սննդի համը։ Դրա համար անհրաժեշտ է լիզել էկրանի մակերեսը, հայտնել է The Guardian-ը։
Մեյջի համալսարանի պրոֆեսոր Գոմեի Միյաշիտան ստեղծել է «Taste the TV» (համտեսել հեռուստացույցը) կոչվող սարքը, որը բուրավետիչներ է պարունակում: Դրանք ցրվում են եւ ստեղծում հեռուստացույցով ցուցադրվող սննդի համը: Այնուհետեւ հեղուկի տեսքով «ճաշատեսակը» քսվում է հեռուստաէկրանի վերեւի հիգիենիկ ժապավենին, որը պետք է լիզել։
«Նպատակն այն է, որ մարդիկ տանը գտնվելիս աշխարհի մյուս ծայրում գտնվող ռեստորան այցելելու պես փորձ ունենան», - ասում է նախագծի հեղինակը:
Պրոֆեսորն աշխատում է 30 ուսանողներից բաղկացած թիմի հետ, ովքեր ստեղծել են ճաշակի հետ կապված բազմաթիվ սարքեր: Միյաշիտայից եւ նրա ուսանողներից մեկ տարի է պահանջվել Taste the TV-ի նախատիպը ստեղծելու համար: Պրոֆեսորի խոսքով, եթե ինքը սկսի սարքի կոմերցիոն տարբերակի արտադրությունը, ապա ցանկացողները կկարողանան այն ձեռք բերել 100 հազար իենով։
Միյաշիտան ծրագրում է ապագայում սոմելյեների եւ խոհարարների համար հեռավար ուսուցման հավելվածներ, ինչպես նաեւ համտեսելու խաղեր եւ վիկտորինաներ թողարկել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...