Սինգապուրցի գիտնականները սովորել են գարեջրի թափոններից մայոնեզ եւ պաղպաղակ պատրաստել
Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի սինգապուրցի գիտնականները հետաքրքիր կիրառումներ են գտել գարեջրի արտադրությունից հետո մնացած թափոնների համար։ Ինչպես հաղորդվում է գիտական հաստատության պաշտոնական կայքում, գարեջրի մանցորդներից ստեղծվել է բուսական էմուլգատոր, որը ձվի դեղնուցի փոխարեն կարելի է օգտագործել պաղպաղակի եւ մայոնեզի արտադրության մեջ, հայտնել է Planet-today-ը։
Էմուլգատորները սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող նյութեր են, որոնք անհրաժեշտ են միատարր կոնսիստենցիա պահպանելու համար: Էմուլգատորները, մասնավորապես, թույլ չեն տալիս, որպեսզի մայոնեզն ու այլ մթերքները շերտավորվեն ու վերածվեն յուղի եւ ջրի:
Սինգապուրցի գիտնականները որոշել են փոխարինել ձվի դեղնուցը, որն օգտագործվում է որպես կայունացուցիչ, էկոլոգիապես ավելի մաքուր բուսական հիմքով: Դրա համար հետազոտողները վերցրել են գարեջրի պատրաստման համար օգտագործվող հացահատիկները, մանրացրել եւ խմորել՝ օգտագործելով Rhizopus oligosporus սունկը: Ստացված զանգվածը չորացրել են եւ ստացել պատրաստի արտադրանք, որը կարելի է ավելացնել պաղպաղակի կամ մայոնեզի մեջ։
Տեխնոլոգիայի հեղինակներն ընդգծում են, որ գարեջրի մնացորդների վրա հիմնված էմուլգատորով պատրաստված մայոնեզն իր համով չի տարբերվում սովորականից։ Միաժամանակ այն պարունակում է զգալիորեն ավելի շատ հակաօքսիդանտներ, ամինաթթուներ եւ մարդու օրգանիզմի համար օգտակար սպիտակուցային միացություններ։ Ապագայում նոր էմուլգատորը կօգտագործվի նաեւ այլ պարենային ապրանքների համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...