Ռոբերտ Քոչարյանը հերթական «դասական» ասուլիսն է հրավիրում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ինչպես նախորդ ասուլիսը, այս մեկը ևս, ինչպես ասում են, լինելու է «դասական» ֆորմատով, և հրավիրվելու է լրագրողների լայն սպեկտր՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ չեզոք, թե՛ իշխանամետ լրատվամիջոցներից: Ի դեպ, սա Ռոբերտ Քոչարյանի՝ նման ֆորմատով արդեն երկրորդ մամուլի ասուլիսն է, ինչը նշանակում է, որ նա փաստացի չի խուսափում որևէ հարցի պատասխանել:
Այս հանգամանքը ուշագրավ է նաև այն իմաստով, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, վերջին անգամ լրագրողների հետ «կենդանի» շփմամբ ասուլիս հրավիրել է անհիշելի ժամանակներում: Նրա «ասուլիսները» վերջին շրջանում սահմանափակվում են սոսկ էկրանի հետևից էլեկտրոնային տարբերակով ստացված, իսկ հիմնականում՝ սարքված կամ մանրակրկիտ ընտրված «հարցերին» պատասխանելով: Ինչպես, ի դեպ, եղավ նաև երեկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը թե՛ նախորդ անգամ, թե՛ այս անգամ հրաժարվել է ունենալ «պատրաստի» հարցեր՝ նշելով, թե իր համար ցանկալի ու անցանկալի հարցեր չկան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել