Հայտնի է պատմության մեջ առաջին տեսահոլովակը, որը 10 միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում
Հարավկորեական Pinkfong կրթական ընկերության՝ Baby Shark Dance մանկական տեսահոլովակը թողարկումից հետո YouTube-ում սահմանել է ռեկորդ՝ ավելի քան 10 միլիարդ դիտումով: Այս մասին ընկերությունը հինգշաբթի հայտնել է Twitter-ի իր էջում։
«Baby Shark Dance-ը դարձել է պատմության մեջ առաջին տեսահոլովակը, որը 10 միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում»,-ասվում է հաղորդագրությունում:
Տեսանյութն առաջին անգամ YouTube-ում տեղադրվել է 2016 թվականին։ Մի քանի տարում դրան հաջողվել է դիտումների քանակով շրջանցել համաշխարհային երաժշտության ամենահայտնի տեսահոլովակները, այդ թվում՝ Լուիս Ֆոնսիի Despacito երգի տեսահոլովակը։ Մեկ տարի առաջ Baby Shark Dance տեսահոլովակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես YouTube ալիքի ամենաշատ դիտված տեսանյութ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...