Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Մամուլի տեսություն

Մարզերում նոր տեռոր կսկսեն՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել փակ քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի առաջ հստակ խնդիր է դրել, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել ՏԻՄ ընտրություններում, արհեստականորեն ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ առաջացած կազուսի պատճառով անցկացվեն նոր ընտրություններ, իսկ խոշորացված համայնքների կազմում ընդգրկված համայնքների վարչական ղեկավարներ դարձնել բացառապես յուրայինների։ Երկրորդ պլանը հնարավորինս շատ համայնքապետների նկատմամբ քրեական գործեր «կարելն» է, ինչը Փաշինյանի սիրած զբաղմունքն է: Նման շահագրգռվածության հիմնական պատճառը ոչ միայն նեղվածությունն է խայտառակ արդյունքներից, այլև առաջիկայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեն:

Ինչպես հայտնի է, իշխանությունները պատրաստվում են արմատապես փոխել Սահմանադրությունը, մասնավորաբար կառավարման համակարգը, իսկ իրենք վաղուց կորցրել են նաև էլեկտորատը: Ուրեմն, մարզերում պետք են հավատարիմ ու իրենց հրամանները հլու-հնազանդ կատարող համայնքապետներ, որոնք կլծվեն ամեն գնով «այո»-ն ապահովելու գործին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այսպես կոչված, «սորսականները», որոնք բավականին շահարգռգռված են սպասվող սահմանադրական փոփոխություններով, փորձում են ամեն ինչ անել, որ Սահմանադրությունից հանվեն «սուպերվարչապետության» բոլոր «դրվագները»։

Ըստ կառավարության կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, իշխանությունները փորձելու են հասնել հետևյալ լուծման. Սահմանադրությունը գրեթե արմատապես փոխվում է, ՀՀ-ում վերահաստատվում է կիսանախագահական համակարգ, որտեղ ուժայինները դարձյալ անցնում են նախագահի վերահսկողության տակ։ Իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը միանգամից հաճելին համատեղում է օգտակարի հետ՝ իր հարաբերությունները չվատացնել «սորոսականների» հետ, հետո էլ շարունակել իր «թագավորական» կյանքն արդեն նոր պաշտոնում, եթե, իհարկե, հաջողվի մինչ այդ մնալ իշխանության ու «ընտրվել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում