Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Սպորտ

Միջազգային օլիմպիադայում Վահան Քերոբյանը կիսել է 339-359 տեղերը. Սմբատ Գոգյան

Վահան Քերոբյանը, հավաքելով 3 միավոր, կիսել է 339-359 տեղերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆիզիկամաթեմատիկական Գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը:

Ավելի վաղ Քերոբյանը լուսանկար է տարածել ու գրառում կատարել․ «Իմ դեմքը, երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները (թերուսները) ծաղրում են “սխալ հաշվարկների համար” ։)

Հ.Գ. իմ ավարտական դիպլոմայինը մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր։
 
Գոգյանը նշել է․ «Դպրոցականների միջազգային օլիմպիադային մասնակցելու համար պետք է քո հայրենիքում լավագույն վեցնյակում հայտնվես։ Այսինքն, Վահան Քերոբյանը 1993 թվականին դպրոցականների մեջ օլիմպիական մաթեմատիկային լավագույն տիրապետողներից էր։ Մնացածում պարծենալու բան առանձնապես չկա։
Քանի որ մամուլում սխալ բացատրեցին թվերը, պարզաբանեմ։ 1993 թվականին միջազգային օլիմպիադային մասնակցել են 73 երկրի 413 դպրոցականներ։ Վահան Քերոբյանը, հավաքելով 3 միավոր, կիսել է 339-359 տեղերը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ավելի լավ են հանդես եկել և Արթուր Բարխուդարյանը շահել է ոսկե, իսկ Վահե Փոլադյանն արծաթե մեդալներ։ Ընդ որում, այդ ոսկին առ այսօր Հայաստանի համար միակն է։ Իմ լավ ընկեր Գուրգենին էլ մեդալ շահելու համար չի հերիքել 2 միավոր։

Դպրոցն ավարտելուց հետո օլիմպիականը պետք է մոռանա իր ձեռքբերումների մասին ու ապրի, կարծես այդ ամենը չի եղել։ Դպրոցն ավարտելով օլիմպիական հաջողությունները դառնում են պատմություն, իսկ աշակերտների գլխավոր ձեռքբերումը սովորած գիտելիքներն ու աշխատելու հմտությունն են, որովհետև հաջողության հասնելու համար պետք է 5 տարի շարունակ օրական մի քանի ժամով նվիրվել գործին։ Այս ամենն է կյանքում հաջողության հասնելու և առաջնորդ դառնալու հիմք դառնում, այլ ոչ թե հավաքած միավորները կամ մեդալի հարգը։

 Վահան Քերոբյանը եղել է խելացի աշակերտ, բայց միջազգային մակարդակում հաջողության չի հասել։ Դա չի նշանակում, որ խելքը քիչ է, պարզապես դպրոցում իրեն զարգացնող միջավայր ու մասնագետ չի եղել։ Մեծանալով, միգուցե, այլ միջավայրում ձևավորել է մասնագիտական որակներ ու գիտելիքներ։
 Ցավալին ուրիշ բանում է։ Ունենք երկու օլիմպիական նախարարներ (ԿԳՄՍ նախարարը տարիներ շարունակ եղել է ինֆորմատիկայի հանձնաժողովի նախագահ և թիմի ղեկավար), որոնք գիտեն ոլորտի կարևորությունն ու իրենց մաշկի վրա են զգացել համակարգի բացակայության հետևանքները։ Գիտեն այդ ամենը, բայց դզելու քայլեր չկան։

Դրա փոխարեն 2 օր է ֆեյսբուքով ու մամուլով փորփրում են նախորդ տարիների օլիմպիականների արդյունքները ու ինքնահաստատվում։ Ոչ մի լրագրող հոդված չգրեց, թե ո՞նց անենք, որ 3 միավորները դառնան 33»,- գրել է նա։