Playboy-ի մոդելը 53 պլաստիկ վիրահատություն է տարել և մնացել պարալիզացված դեմքով
Տեխասի բնակչուհին որոշել է անճանաչելիորեն փոխվել և մնացել է պարալիզացված դեմքով։ Համապատասխան պատմությունը հայտնվել է Daily Star-ում։
Ըստ նյութի՝ Playboy-ի 45-ամյա մոդել, պոռնոաստղ Լորենա Ֆաբիանա Կոլոտան, որն ավելի հայտնի է որպես Սաբրինա Սաբրոկ, 53 պլաստիկ վիրահատության է ենթարկվել։ Նրա խոսքով՝ մանկուց ցանկացել է տիկնիկի տեսք ունենալ, սակայն թանկարժեք պրոցեդուրաների համար բավական գումար չի ունեցել։ Հասունանալով` կինն աշխատանքի է անցել հեռուստատեսությունում և սկսել գումար խնայել վիրահատությունների համար:
Կոլոտան ձգել է դեմքը, կրծքի իմպլանտներ տեղադրել, շուրթերը մեծացրել հիալուրոնաթթվի և բոտոքսի ներարկումներով: Բացի այդ, նյութի հերոսուհին իր մարմնի վրա մեծ քանակությամբ դաջվածքներ է արել։
Բոտոքսի և հիալուրոնաթթվի ներարկումով վերջին պրոցեդուրաների ժամանակ Կոլոտայի դեմքը կաթվածահար է եղել։ «Ես չեմ կարողանում ժպտալ: Ես ինձ հիմար եմ զգում: Ամեն շաբաթ ներարկումներ էի անում, և բժիշկներն ասում էին, որ ինձ մոտ բարդություններ կան: Դեմքիս աջ մասում կաթված եմ ստացել»,- ասել է նա։
Այս պահին նյութի հերոսուհին պատրաստվում է գնալ վերականգնողական կենտրոն` մկանները թուլացնելու և նյարդային համակարգը նորմալացնելու համար։





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...