Ի՞նչ է պետք «ավանգարդ» դիրքերում լինելու համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, միշտ էլ ամեն ինչ արել է անլրջացնելու խորհրդարանական գործունեությունը, քաղաքական դիսկուրսը վերածելու բամբասանքի ու դատարկ աղմուկի մակարդակի, փողոցի մակարդակի: Բարեբախտաբար, նախորդ գումարումների խորհրդարանի մեծամասնությունը, ինչպես նաև այլ ընդդիմադիրները տուրք չեն տվել այդ ամենին, և նա, որպես այդպիսին, գրեթե միայնակ էր: Լավ, գուցե հնարավոր է՝ 1-2 այլ բացառություններով:
Հիմա Նիկոլ Փաշինյանի թիմը խորհրդարանում մեծամասնություն է և անում է այն ամենը, ինչ չի հաջողվել «շեֆին» ընդդիմադիր եղած ժամանակ: Արդյունքում խորհրդարանը վերածել են «մսուր-մանկապարտեզի»: Թվում էր՝ պատերազմում պարտված, հսկայական տարածքներ հանձնած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, բոլոր ոլորտներում ձախողված, երկրի ինքնիշխանությունը վտանգի տակ դրած իշխանության ներկայացուցիչները գոնե մի փոքր ամոթի զգացում պիտի ունենային ու համեստություն դրսևորեին:
Սակայն այդպես չէ, ու երբեմն տպավորություն է, թե քպականների մեջ «ավանգարդ» դիրքերում լինելու համար պարտադիր է շրիշակից ցածր մակարդակն ու ամոթի իսպառ բացակայությունը: Խորհրդարանական վերջին օրերի քննարկումները (և ոչ միայն դրանք) նշվածի վառ վկայությունն են: Հասկանալի է, որ նույնիսկ ՔՊ-ում բոլորը չեն այդպիսին, սակայն փորձը ցույց է տալիս, որ նշվածի դասին չպատկանողները, կարծես, փոքրամասնություն են ու առանձնապես իրենց ի ցույց չեն դնում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել