Instagram-ը վճարովի բաժանորդագրության գործառույթ կմտցնի
Meta ընկերությանը պատկանող Instagram սոցիալական ցանցը կմտցնի վճարովի բաժանորդագրության գործառույթ։ Այն թույլ կտա օգտատերերին շահ ունենալ կոնտենտից, գրում է «Կոմերսանտը»։
«Բաժանորդագրությունները թույլ են տալիս հեղինակներին շահ ունենալ (կոնտենտից) եւ ավելի մոտենալ բաժանորդներին էքսկլյուզիվ հնարավորությունների շնորհիվ»,- իր Թվիթերում տեղեկացրել է սոցիալական ցանցի տնօրեն Ադամ Մոսերին։ Նրա խոսքով՝ վճարովի բաժանորդագրության մասնակիցներին հասանելի կլինեն էքսկլյուզիվ եթերներն ու stories-ը։
Բացի այդ, այդ կոնտենտի հեղինակները հնարավորություն կունենան տեսնելու վճարովի բաժանորդագրության նշանը, որը կտեղադրվի բաժանորդների պրոֆիլների անվանումների կողքին։ Ներկայում այս գործառույթը թեստավորվում է ԱՄՆ-ում։ Մոսերիի խոսքով՝ առաջիկայում գործառույթից կկարողանան օգտվել այլ երկրների բնակիչները։
Ավելի վաղ Instagram-ի տնօրենը տեղեկացրել էր, որ ընկերությունը մտադիր է վերադարձնել ժամանակագրական ժապավենը 2022թ. առաջին եռամսյակում։ Ընդ որում՝ Ադամ Մոսերին չէր նշել՝ արդյո՞ք ժապավենը հասանելի կլինի ինքնըստինքյան, թե՞ այն պետք է միացնել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...