«Հրապարակ».Փաշինյանը կրկին գնաց սեւ-սպիտակի ճանապարհով
Հունվարի 19-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Սա ամենանշանակալի հանդիպումն էր այցի գրաֆիկում, որին մասնակցելու համար որոշել էր գործուղմանը մասնակցել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Սակայն մեկնելուց առաջ՝ տեղեկանալով, որ հանդիպմանը մասնակցելու են միայն իշխանության ներկայացուցիչները՝ Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, նա չեղարկեց իր մեկնումը:
«Պատիվ ունեմ»-ից հետաքրքրվեցինք, թե ով է կազմել Փելոսիի հետ հանդիպման մասնակիցների ցանկը, եւ ինչով էր ՀՀ իշխանություններին վնասելու Վանեցյանի մասնակցությունը։ Ասացին, որ ստույգ չգիտեն, բայց վստահ են՝ գաղափարի հեղինակը Փաշինյանն է։ Այսինքն, մի կողմից ընդդիմության հետ հանդիպելու առաջարկ են անում, մյուս կողմից՝ խոչընդոտում նրանց մասնակցությանը ցանկացած միջոցառման։ Սա լավագույն առիթն էր ԱԺ ընդդիմության հետ համագործակցելու, մինչդեռ Փաշինյանը կրկին գնաց սեւ-սպիտակի ճանապարհով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել