ԶՊՄԿ նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
«Հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը շարունակաբար խոսում էր այն մասին, որ այնպիսի խոշոր բիզնես ընկերությունը, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իրավունք չունի լինել քաղաքականացված կառույց՝ վստահեցնելով, որ դա վնասում է ինչպես հանրային, այնպես էլ բիզնես շահերին: Կոմբինատին «տիրանալու» առեղծվածային գործողություններից հետո, կարծես, «իրավիճակ է փոխվել»: Ըստ էության, ավելի քաղաքականացված, քան հիմա է այդ կառույցը, հնարավոր չէր անգամ պատկերացնել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատանքային թափուր կամ միտումնավոր թափուր դարձած հաստիքներն այստեղ դարձել են քաղաքական առևտրի առարկա. մարդիկ աշխատանքի են ընդունվում միայն ՔՊ կուսակցությանն անդամակցելու կամ կուսակցության քարոզն անելու պայմանով և, բնականաբար, աշխատանքից ազատվում են՝ այդ «պայմանները» բավարարելուց հրաժարվելու դեպքում: Ըստ Սյունիքի մեր աղբյուրների, այս ամբողջ «բոլոլայի» միջնորդն էլ դարձել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Ի դեպ, շատերի համար զարմանալի է, որ մի կողմից՝ ռուս խաղաղապահներն ապահովում են Հայաստանի սահմանների անվտանգությունը թշնամու հարձակումներից, մյուս կողմից՝ ռուս որոշ «կոմերսանտներ» ամեն բան անում են հակառուսական տրամադրությունները երկրում սրելու ուղղությամբ: Այս ամենի ֆոնին, մեր տեղեկություններով, մարզում սկսել է ահագնանալ անվտանգային խնդիրներից առանց այն էլ շարունակական պրոբլեմների մեջ գտնվող սյունեցիների դժգոհությունը, և, ինչպես սյունեցիներն են ասում, եթե այսպես շարունակվի, գուցե մի օր իսկապես «Սյունիքը պայթի Երևանի կենտրոնում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել