Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Հասարակություն

Թանկարժեք բուժօգնություն՝ աշխատավարձի 3%-ի դիմաց․ համընդհանուր ապահովագրության խութերը

Կառավարությունը նախատեսում է 2023 թվականից համընդհանուր պարտադիր առողջական ապահովագրություն ներդնել։ Մեր անցկացրած փոքրիկ հարցումը քաղաքացիների շրջանում ցույց է տալիս, որ համակարգը սպասված է, բայց թերահավատության չափաբաժինը մեծ է։ Ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում։ Factor TV-ի հետ զրույցում պետական համակարգի աշխատակիցներից մեկը նշեց, որ իր փաթեթը ներառում է միայն ՄՌՏ հետազոտություն և վիրահատություն, եթե անհապաղ անհրաժեշտություն լինի։ Մինչդեռ երիտասարդներին նման միջամտություն հազվադեպ է անհրաժեշտ լինում, փոխարենը ներառված չեն ավելի կարևոր հետազոտություններ։ Ապահովագրական փաթեթները սահմանափակ ծառայություններ են ներառում։ Հաճախ շահառուն միայն բժշկին դիմելուց հետո է պարզում, որ իրեն անհրաժեշտ ծառայությունը ներառված չէ ցանկում։

Այս հարցն Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է՝ երեկ կայացած ասուլիսում ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախատեսում են հնարավորինս մեծ ծածկույթ ապահովել։ Գործող սոցփաթեթի շրջանակում առողջության բաղադրիչը, որ ապահովագրության տեսքով իրականացվում է, շատ փոքր մասնաբաժինն է այն ծառայությունների փաթեթի, որ պետք է տրամադրվի բնակչությանը, նշում է ԱՆ առողջապահական համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առողջապահական ծախսերի պատճառով մարդիկ հաճախ հայտնվում են եկամուտների ավելի ցածր խմբում։ Նախատեսվում է, որ ապահովագրությունը 90 տոկոսով կծածկի այն հիմնական ծառայությունները, որոնց համար մարդիկ ստիպված են լինում վճարել։ Ցանկում կներառվեն նաև թանկարժեք ծառայություններ, որոնք սոցիալական շատ խմբերի համար անհասանելի են։ Բացառություն կկազմեն էլեկտիվ պրոցեդուրաները, պլաստիկ վիրաբուժությունը, թանկարժեք ատամնաբուժական ծառայությունները, հիվանդանոցային առավել լավ պայմանները։ Ասում են՝ 100 տոկոսանոց ծածկույթ նույնիսկ հարուստ երկրներում չկա։ Բացի պետական համակարգի աշխատողներից, որ սոցփաթեթի շրջանակում օգտվում են առողջապահական ապահովագրությունից, Հայաստանում կա ևս մոտ 100․000 քաղաքացի, որ օգտվում է կամավոր ապահովագրությունից։

Նրանց համար ևս համընդհանուր ապահովագրությունը պարտադիր կդառնա։ Այս դեպքում գործատուն կարող է ամբողջությամբ իր վրա վերցնել ապահովագրավճարը, հակառակ դեպքում՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով գումար է ուղղվելու ապահովագրական վճարին․ 3 տոկոսը գործատուն կվճարի, 3 տոկոսը՝ աշխատողը։ Չաշխատող քաղաքացիների ներգրավվածության հարցը դեռ քննարկվում է։ Դիտարկվում է երկու տարբերակ՝ ուղղակի վճարման կամ ընտանիքի աշխատող, հայտարարագրված եկամուտներ ունեցող անդամի միջոցով։ Նախագիծը սպասում է Կառավարության հաստատմանը։