Արցախն ընդունելու է, որ տեղի է ունեցել օկուպացիա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը Արցախի խորհրդարանում առաջին ընթերցմամբ կքննարկվի փետրվարի 16-ի նիստում, ապա անցնելու դեպքում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ կքննարկվի արդեն փետրվարի 20-ին: Սա այն եզակի դեպքերից եւ նախագծերից է, երբ հեղինակները ԱԺ բոլոր հինգ խմբակցություններն են: «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել նախագծից: Նախ՝ նկատենք, որ այս նախագծի անհրաժեշտությունն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մեծ մասն օկուպացվեց Ադրբեջանի կողմից, եւ այժմ օրենքի նախագծում մանրամասն նշվելու են այդ հանգամանքները, դրանց հետեւանքները եւ օկուպացված տարածքները:
Այսինքն՝ Արցախն ընդունելու է, որ տեղի է ունեցել օկուպացիա, եւ այդ մասին օրենք է ընդունելու՝ նշելով տեղանունները, տարածքները, վեր հանելով նաեւ փախստական անձանց խնդիրները։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Հադրութից տեղահանված մարդկանց կարգավիճակին: Բացի այդ, օրենքում բարձրացվելու են մշակութային, պատմական ժառանգության խնդիրներ, որոնք այժմ առկա են: Հավելենք, որ օկուպացիայից հետո այսպիսի նախագծերի մշակումն ու ընդունումը միջազգային ընդունված պրակտիկա է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շրջանառության մեջ է դրված բոլոր խմբակցությունների կողմից, այն միանշանակ կընդունվի:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել